Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Արաբկիրի թաղապետի քթի տակ․ Շամշյան

12 Օգոստոսի, 2026

Մոտ 1 շաբաթ է՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով 17 շենքի, որը համարվում է էլիտար թաղամաս, բակում կոյուղատարի վնասման պատճառով ամբողջ տարածքում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ, նույնիսկ կա համաճարակի վտանգ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կոյուղատարի վնասման պատճառով կեղտաջուրը «գազազած գետի նման» հոսում է ողջ բակով, հասնում Գրիբոյեդովի գլխավոր փողոց, ապա Մամիկոնյանց փողոց ու Կոմիտասի պողոտա և այդ ընթացքում քաղաքացիների մոտ առաջացնում է սրտխառնոց ու զայրույթ՝ ուղղված Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանին ու «Վեոլիա ջրին»։Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «6 օր է՝ էս անտանելի վատ վիճակն է։ 6 օր է՝ ամեն օր զանգահարում ենք թաղապետարան, «Վեոլիա ջուր»։ Եթե առաջին օրերին խոստանում էին, թե կմոտենան ու խնդիրը կլուծեն, ապա վերջին 2 օրերին ընդհանրապես էլ մեր բազմաթիվ հեռախոսազանգերին չեն պատասխանում։

Համարները երևի արդեն անգիր են արել։ Հիմա ոչ «Վեոլիա ջրից» հույս ունենք, ոչ էլ թաղապետից։ Էստեղից թաղապետարան մի կիլոմետր էլ չկա։ Հետաքրքիր է, թաղապետին չի՞ հուզում այս խնդիրը, թե կարևորն իրենց աշխատասենյակն է, հով-զով լռված, հերն էլ անիծած, թե հարյուրավոր բնակիչներ էս գարշանքի մեջ են օրեր շարունակ իրենց առօրյան անցկացնում։

Հիմա հույսներս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է, ում մեկ հանձնարարականը հերիք է, որ թաղապետը «Վեոլիա ջրի» հետ հարցը կարգավորեն, հակառակ դեպքում հավատացեք, էս ամբողջ Գրիբոյեդովի փողոցը կաթվածահար կանենք՝ մեր կողմից կտրուկ միջոցների դիմելով»։

Նմանատիպ նյութեր

Շրջանառության հարկն ընդհանուր մուտքերի մեջ կազմում է 2.7%, կարելի է ուղղակի այդ գումարը չգանձել․ Ֆարմանյան

«Շրջանառության հարկի գումարն ընդհանուր մուտքերի մեջ կազմում է 2.7%: Հետևաբար, շատ հանգիստ կարելի է ուղղակի այդ գումարը չգանձել՝ դրանով իսկ խթանելով ու լուծելով սոցիալական խնդիրը մեր երկրում: Շրջանառության հարկի միջոցով, այսինքն՝...

Հերթական համակարգչային հափշտակությունն է եղել բանկի հաճախորդի նկատմամբ․ նրա անունով խոշոր վարկ են ձևակերպել

Հերթական համակարգչային հափշտակությունն է եղել բանկի հաճախորդի նկատմամբ․ նրա անունով խոշոր վարկ են ձևակերպել

Օգոստոսի 5-ին հերթական համակարգչային հափշտակության դեպքն է տեղի ունեցել «Ամիօ» բանկի հաճախորդի նկատմամբ, հաղորդում է Shamshyan.com—ը։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչություն է դիմել...

Հայաստանի Հանրապետության հարկատուն է բյուջեի յուրաքանչյուր թվի հասցեատերը․ Հայկ Ֆարմանյան 

«Կարծում եմ, որ Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը այն եզակի հանձնաժողովներից մեկն է, որտեղ, անկախ քաղաքական տարաձայնություններից, անկախ քաղաքական հակասություններից, ունեմ վստահություն, որ լինելու է կոնսենսուսային մթնոլորտ։ Ինչո՞վ...

Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ

Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրել է․ «Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է։ Իշխանությունները մոլուցքով փորձում են վերահսկողություն սահմանել 1700-ամյա եկեղեցու նկատմամբ և այն վերածել իշխանական աշխատակազմի մի...

Եթե հիմա որևէ մեկը վերաքննիչ բողոք ներկայացնի՝ առաջին դատական նիստը կնշանակվի 2028-ի նոյեմբերին․ Վարդևանյան

«Եթե չկա արդարություն, եթե չկա արդարադատություն, եկեք համաձայնվենք, որ ուրեմն չկա ոչինչ։ Նախքան կոնկրետ խնդիրներին անդրադառնալը և լուծումներ առաջարկելը՝ լսեցի մի քանի միտք, ընդհուպ մինչև, փաստորեն, մեր կրծքանշանին վերաբերող, և համեմատականը...