Հակաքարոզչություն Նարեկ Մկրտչյանի դեմ․ «Հրապարակ»

13 Օգոստոսի, 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

ՔՊ-ում մի մեծ խումբ է աշխատում սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի դեմ, որպեսզի Փաշինյանը նրան չնշանակի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։ Չնայած «Քաղպայմանագիր» կուսակցության արտաքին հարաբերությունների գծով պատասխանատու Նարեկ Մկրտչյանը լավ հարաբերություններ է հասցրել ստեղծել ամերիկյան կողմի հետ, սակայն հենց իր թիմում չի կարողացել համախոհներ ձեռք բերել և «թշնամիների» մեծ բանակ ունի, որն էլ լոբբինգ է անում նրա թեկնածության դեմ:

Հիմնական փաստարկն այն է, որ ձախողված նախարարը չի կարող դեսպան նշանակվել կարևորագույն երկրում։ Նրա նշանակմանը խանգարում է նաև այն, որ նա Սուրեն Պապիկյանի սանիկն է:

Նարեկ Մկրտչյանի դեմ հատկապես աշխատում է ներկայիս դեսպան Լիլիթ Մակունցի շրջապատը: Ի դեպ, Մակունցի պաշտոնավարման չորս տարին լրացել է օգոստոսի 2-ին, մենք գրել էինք, որ նա ստիպված է հետ վերադառնալ, սակայն վաշինգտոնյան հանդիպումը հետաձգեց դա:

Հիմա էլ քննարկում են նրա պաշտոնավարումը երկարացնելու հարցը` օրենքը թույլ է տալիս երկարաձգել։ Ոմանք համարում են, որ վաշինգտոնյան համաձայնագրի կնքումից հետո տրամաբանական կլինի, որ հենց Մակունցն էլ շարունակի դեսպանի առաքելությունը, չէ՞ որ ՔՊ-ականներն այդ համաձայնագիրը որպես մեծագույն ձեռքբերում են ներկայացնում։ Ուշագրավ է, որ Նարեկ Մկրտչյանն ընդգրկված էլ չէր վաշինգտոնյան պատվիրակության կազմում, մինչդեռ, տրամաբանորեն, ապագա դեսպանը պետք է ուղեկցեր Փաշինյանին:

Փոխարենը, չգիտես ինչու, մեկնել էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Պատվիրակության ողջ կազմը, ի դեպ, ժամանակին Քամալա Հարիսին էր պաշտպանում` ընդդեմ Թրամփի:

 

Նմանատիպ նյութեր

Ազատումներ և նոր նշանակումներ՝ ՆԳՆ-ում

Ազատումներ և նոր նշանակումներ՝ ՆԳՆ-ում

 Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում մայիս-սեպտեմբեր ամիսներին կատարվել են կադրային փոփոխություններ և նշանակումներ։ Այս մասին հայտնում է նախարարությունը։ Նախարարի հրամաններով․ ՆԳ նախարարությունում՝ Արման...

33-ամյա վարորդը տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր

33-ամյա վարորդը տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր

Սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Մհեր Գ․-ն իր վարած «Բելառուս» մակնիշի տրակտորով Սարալանջ բնակավայրում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս կորցրել է կառավարումը և...

ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից. Հակոբ Բադալյան

ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից. Հակոբ Բադալյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը արձանագրել է, որ խորհրդարանի մեծամասնություն կազմող ուժի եւ ոչ մի պատգամավոր չի համարձակվել խորհրդարանի ամբիոնից դատապարտել հաջիևյան արարքը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ...

Արցախցիներն արժանանում են 32.4%-ի խտրական վերաբերմունքին․ «Հրապարակ»

Արցախցիներն արժանանում են 32.4%-ի խտրական վերաբերմունքին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ պատկեր ունի խտրականությունը Հայաստանում, եւ ի՞նչ են ցույց տալիս համապետական ուսումնասիրության արդյունքները» թեմայով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի համագործակցությամբ Հայաստանում առաջին անգամ...