Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին․ «Փաստ»

7 Հոկտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին մեծ շուքով նշվեց Գյումրու օրը: Սակայն հատկանշական է, որ Գյումրու օրը անտեսվեց Նիկոլ Փաշինյանի և քպական ողջ վերնախավի կողմից: Նրանք նույնիսկ չշնորհավորեցին գյումրեցիներին տոնի կապակցությամբ: Պատճառն ակնհայտ է. իշխանությունները ոչ միայն նեղացած են գյումրեցիներից, այլև շարունակում են պատժել և անտեսել նրանց, քանի որ գարնանը կայացած ընտրություններով մերժել են իրենց:

Գյումրին նշեց քաղաքի օրը՝ իշխանության կենտրոնական և տեղական մարմինների միջև խորացող քաղաքական դիմակայության ֆոնին։ Հենց միայն այն հանգամանքը, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը որևէ կերպ չի շնորհավորում հանրապետության երկրորդ քաղաքի բնակիչներին, դիտվում է որպես քաղաքական հստակ ուղերձ։ Այս լռությունը առավել քան խոսուն էր հատկապես Փաշինյանի՝ մի քանի օր առաջ Ազգային ժողովում հնչեցրած կոշտ գնահատականների համատեքստում։ Ի պատասխան իր խմբակցության պատգամավորներից մեկի «մտահոգություններին», թե Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վարքը, ռուսամետ հայտարարությունները և քաղաքում իրականացվող շինաշխատանքներն իրեն վերագրելու փորձերը սասանում են երկրի ինքնիշխանությունը, Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել աննախադեպ կոշտ հայտարարություններով։ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից… քաղաքական մեթոդներով ու էն մեթոդներով, որ կիրառելի են ժողովրդավարական երկրում», – հայտարարել էր վարչապետի պաշտոնն զբաղեցնողը՝ Ղուկասյանի ընտրությունը որակելով «թյուրիմացություն, որ հընթացս կշտկվի՝ և՛ երևույթը, և՛ հայտարարությունը, և՛ հեղինակը»։

Փաշինյանի լռությունը, նրա՝ նշյալ և այլ կոշտ հայտարարությունները, ինչպես նաև այլ ընդդիմադիր համայնքապետերի դեմ հարձակումները հստակ ցույց են տալիս, որ նա ու իր թիմը չեն պատրաստվում հանդուրժել իրենց համար անընդունելի քաղաքական գործչի առաջխաղացումը, ինչը կանխորոշում է, որ այս պարագայում Գյումրու շուրջ քաղաքական պայքարը առաջիկայում միայն թեժանալու է։

Նշենք, որ 110 օրից ավելի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամն էին ստանձնել «Գյումրու օր» տոնակատարության կազմակերպումն այն բանից հետո, երբ քաղաքապետարանը ֆինանսական դժվարությունների պատճառով ցանկանում էր հրաժարվել դրա անցկացումից։

Արդյունքում Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժման նախաձեռնությամբ անցկացված համերգը գերազանցեց բոլոր սպասելիքները թե՛ արտիստների ներկայացվածությամբ, թե՛ ներկայացված ծրագրով, թե՛ համերգը դիտելու եկած մարդկանց քանակով: Վարդանանց հրապարակում հավաքված շուրջ 30000 գյումրեցիներին և քաղաքի այցելուներին տոնական տրամադրություն պարգևեցին Գաթա բենդը, Էռնեստ Հովհաննիսյանը, Սևակ Ամրոյանը, Սոֆի Մխեյանը, Ավրաամ Ռուսոն և այլն:

Հավելենք նաև, որ հենց Գյումրու օրը քաղաքում բացվեց «Մեր ձևով» շարժման առաջին մարզային գրասենյակը։ Սա հստակ «մեսիջ» է, որ շարժումը մտադիր չէ իր գործունեությունը սահմանափակել Երևանով և պատրաստվում է այն տեղափոխել մարզեր՝ փորձելով մայրաքաղաքից դուրս ձևավորել իշխանությանն ընդդիմադիր բևեռներ։ Ընտրելով Գյումրին, որտեղ կենտրոնական իշխանության և տեղական ղեկավարության միջև արդեն իսկ առկա է լարվածություն, Սամվել Կարապետյանի շարժումը ցույց է տալիս, որ պատրաստվում է կապիտալիզացնել գործող իշխանության դեմ առկա դժգոհությունները՝ դրանք վերածելով կազմակերպված քաղաքական ռեսուրսի։

Մի խոսքով, Գյումրու օրը դարձավ ոչ թե պարզապես տոն, այլ կենտրոնական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմնի միջև առկա խորը ճգնաժամի խորհրդանիշ:

Նմանատիպ նյութեր

Էրդողանը Թուրքիային Սիրիայում ներքաշում է վտանգավոր արկածների մեջ. Իսրայել Կաց

Էրդողանը Թուրքիային Սիրիայում ներքաշում է վտանգավոր արկածների մեջ. Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը թուրքերեն գրառում է արել։ Նա մասնավորապես նշել է, որ Էրդողանը Թուրքիային Սիրիայում ներքաշում է վտանգավոր արկածների մեջ։ «Իսրայելը ոչ մի դերակատարի թույլ չի տա սպառնալ իր անվտանգությանը։ Ավելի լավ կլինի, որ Էրդողանը Թուրքիայի...

Շիրակի բնակավայրերի տրանսպորտային մեկուսացումը՝ զարգացման լուրջ խոչընդոտ․ Մհեր Մելքոնյան

Շիրակի բնակավայրերի տրանսպորտային մեկուսացումը՝ զարգացման լուրջ խոչընդոտ․ Մհեր Մելքոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շիրակի բնակավայրերի տրանսպորտային մեկուսացումը՝ զարգացման լուրջ խոչընդոտ: Ժամանակակից պետականաշինության և տարածքային պլանավորման տեսությունում տրանսպորտային ենթակառուցվածքները դիտարկվում են որպես պետական...

Աշտարակի խճուղում այրվում է խոտածածկույթ և օգտագործված անվադողեր

Աշտարակի խճուղում այրվում է խոտածածկույթ և օգտագործված անվադողեր

Օգոստոսի 20-ին՝ ժամը 19։19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղու հասցեներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից...

Եթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում. Լիանա Մանուկյան

Եթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում. Լիանա Մանուկյան

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Լիանա Մանուկյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ իրեն հատկապես անհանգստացնում է 2022 թվականից ի վեր Հայաստանի արտաքին...

«Մի գիժ քարը գցում է գյոլը՝ հարյուր խելոք չի կարողանում հանել»․ Արթուր Սարսգսյանը՝ հետազոտված ապացույցի մասին

«Մի գիժ քարը գցում է գյոլը՝ հարյուր խելոք չի կարողանում հանել»․ Արթուր Սարսգսյանը՝ հետազոտված ապացույցի մասին

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր կայացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատավարությունը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր շարունակվել է ապացույցների հետազոտումը։ Հանրային մեղադրողներն...