Գյումրու ավագանու ընտրությունների «էպոպեան», կարծես, հանգուցալուծում ստացավ. «Փաստ»

Ապր 5, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյումրու ավագանու ընտրությունների «էպոպեան», կարծես, հանգուցալուծում ստացավ: Երեկ հայտարարություն արեց նաև Մարտուն Գրիգորյանը՝ նշելով, որ չնայած մի շարք… «չնայածների», այդուամենայնիվ, ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը «կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության»:

Ուշագրավ է, որ անցած մի քանի օրերին տպավորություն էր, թե ողջ ազգը սպասում է այս հայտարարությանը: Իսկ ահա իշխանական քարոզչամեքենան ու մերձիշխանական շրջանակները ակտիվորեն զբաղված էին ինտենսիվ հակաքարոզչությամբ ու «ջուր պղտորելով»: Ավելին, որոշ քպականներ ու «մերձքպականներ» նույնիսկ որոշել էին գովերգել Մարտուն Գրիգորյանին՝ հասկանալով, որ դա ինքնին հուժկու հակաքարոզչություն է Գրիգորյանի ու, ընդհանրապես, ցանկացած ընդդիմադիրի համար: Մյուս կողմից՝ զավեշտալի էր, որ «սպասման օրերին» Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ «ղայդին տղայի» թեմայով դատողություններ էր անում Արամ Զ. Սարգսյանը, որը փաստացի սերտ համագործակցության գնաց իր եղբոր վաստակն ուրացած ու մսխած օրվա իշխանությունների հետ: Առավել ևս, որ նրա քաղաքական ուժը երեք այլ կուսակցության հետ միասին Գյումրիում ընդամենը 4,5 տոկոս քվե ստացավ: Ընդ որում, վայելելով իշխանությունների աջակցությունը, ծախսելով լուրջ գումարներ, Եվրաինտեգրման ամբողջ ջատագովներով Գյումրիում քարոզչությանը լծվելով: Ըստ շատ քաղաքագետների, այս ցուցանիշն ինքնին վկայում է, որ իրականության հետ որևէ կապ չունի այն թեզը, թե հայաստանցիների մեծամասնությունը կողմ է դեպի ԵՄ շրջվելուն: Ստացվում է՝ իրականում նման տեսակետ ունի շատ փոքր մասը: Ի դեպ, մեր տեղեկություններով, առաջիկայում կհրապարակվեն նոր սոցհարցման տվյալներ, ըստ որոնց, արտաքին քաղաքական կողմնորոշման կտրուկ փոփոխությանը դեմ է հայաստանցիների գերակշիռ մեծամասնությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ավելացվել է գիշերային պարեկության քանակը հայ-ադրբեջանական սահմանին

Ավելացվել է գիշերային պարեկության քանակը հայ-ադրբեջանական սահմանին

Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային պարեկության քանակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ գիշերային անվտանգությունը բարելավելու և հնարավոր լարվածությունը թուլացնելու նպատակով: Այս մասին հայտնել են առաքելության...

Հետախուզումների փոխադարձ դադարեցում. Զեյնալիի գործն ու 2007-ի անհայտ համաձայնագիրը. Civilnet.am

Հետախուզումների փոխադարձ դադարեցում. Զեյնալիի գործն ու 2007-ի անհայտ համաձայնագիրը. Civilnet.am

Civilnet.am-ը գրում է. Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կապված նախօրեին մամուլում շրջանառված տեղեկության հետ, որ Հայաստանը հետ է կանչել տարեց արցախցու սպանության մեջ մեղադրվող Քյամիլ Զեյնալիի նկատմամբ հայտարարված միջպետական հետախուզումը։ Ըստ...

Նիկոլին քիչ մնաց, ժողովուրդը հոգնել է․ «Կարճ ասած»

Վստահ եմ՝ չեք մոռացել սոցցանցերում «Կարճ ասած»-ը հանդիպելիս ակտիվություն ցուցաբերելու՝ մեր պայմանավորվածությունը և միանգամից անցնեմ այսօրվա թեմային։ Կառավարություն-խորհրդարան վերջին հարցուպատասխանի...

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,645-ի

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,645-ի

Մյանմայում 7,7 մագնիտուդով ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3,645-ի, 5,017 մարդ վիրավորվել է,  ևս 148-ը դեռևս անհետ կորած են համարվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է China News լրատվականը։ Մյանմայի օդերևութաբանության և հիդրոլոգիայի...

Հայ-իրանական զորավարժություններ են անցկացվելու

Հայ-իրանական զորավարժություններ են անցկացվելու

Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի...