Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում այսօր մեկնարկում է նախընտրական քարոզչությունը։ Փարաքարում և Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին:
Գյումրիում միմյանց հետ կմրցեն 9 քաղաքական ուժ, իսկ Փարաքարում՝ 4 ուժեր:
Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 2
«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 3
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 4
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 6
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 7
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 8
«Իմ հզոր համայնք»՝ 9
Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն ՝ 1
«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 2
«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 3
«Կայունություն» կուսակցություն՝ 4
Նախընտրական քարոզարշավը կավարտվի մարտի 28-ին։