«Գրիգոր Լուսավորիչ»-ում առաջին ռաունդում հաղթած կոլեկտիվը սպասում է հաջորդ հարվածին․ «Հրապարակ»

Ապր 16, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում հարաբերական անդորր է հաստատվել` նախարարի ուրբաթօրյա այցից հետո: Առաջին ռաունդում հաղթած կոլեկտիվը շունչը պահած սպասում է հաջորդ հարվածին։ Գրել էինք, որ հեռացող տնօրեն Արման Հովակիմյանը, որը նախարար Անահիտ Ավանեսյանի մտերիմն է, ուզում էր իր ամենամոտ մարդուն ՝ Երանուհի Սարգսյանին դարձնել աշխատակազմի ղեկավար, որ Նարեկ Զեյնալյանի նշանակումից հետո իրենց աչքն ու ականջն ունենան ԲԿ-ում:

Եվ նախարարը հիվանդանոց էր գնացել, որ հայտարարի աշխատակազմի ղեկավարի հաստիք բացելու եւ Սարգսյանին նշանակելու մասին, սակայն կոլեկտիվի դիմադրությանը հանդիպելով, «զադնի էր դրել»:

Դրանում մեր հրապարակումն էլ է որոշ դեր խաղացել։ Ի դեպ, ուրբաթ օրը հիվանդանոց էր գնացել նաեւ աշխատանքից ազատման դիմում գրած նախկին տնօրենը, մտադիր է եղել մասնակցել ժողովին, որ նախարարին աջակցի, սակայն, տեսնելով կոլեկտիվի մարտական տրամադրվածությունը, ներս չի մտել հանդիպման դահլիճ։

Ուրբաթ օրվանից հետո Երանուհին էլ չի երեւում հիվանդանոցում: Նախարարության մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախարարն այլ քայլեր չի ձեռնարկելու, նա գործուղման է` կվերադառնա եւ, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի օրը Նարեկ Զեյնալյանին կշանակի տնօրենի պաշտոնում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Դատապարտյալ է ինքնասպան եղել

Դատապարտյալ է ինքնասպան եղել

Ապրիլի 20-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1973թ․ ծնված Զ․Խ․-ն կատարել է ինքնասպանություն ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն։ Ժամանած...

Այս շաբաթ Ուկրաինան ու Ռուսաստանը կարող են խաղաղություն կնքել. Թրամփ

Այս շաբաթ Ուկրաինան ու Ռուսաստանը կարող են խաղաղություն կնքել. Թրամփ

Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են խաղաղություն կնքել հաջորդ շաբաթ։ Այս մասին գրառում է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Հույս ունեմ, որ Ռուսաստանն ու Ուկրաինան գործարք կկնքեն այս շաբաթ։ Այդ ժամանակ երկու երկրներն էլ կսկսեն մեծ բիզնեսներ ԱՄՆ-ի հետ, որը բարգավաճում է ու...

Ադրբեջանն Ակնա-Ասկերան-Իվանյան-Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում

Ադրբեջանն Ակնա-Ասկերան-Իվանյան-Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում

Օկուպացված Արցախում Ադրբեջանն Ակնա-Ասկերան-Իվանյան-Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում: Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունից նշում են, որ ճանապարհը սկիզբ է առնում Բարդա-Ակնա ճանապարհից, որի ընդհանուր երկարությունը 33,6 կմ է։ «Ճանապարհը կհեշտացնի...

Ժամանակակից պատերզմներում կարողանալու են հաղթել շատ փող ու զարգացած ռազմարդյունաբերություն ունեցողները․ փորձագետ

Ժամանակակից պատերզմներում կարողանալու են հաղթել շատ փող ու զարգացած ռազմարդյունաբերություն ունեցողները․ փորձագետ

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ներկայի պատերազմներում սրանցից են կիրառվում՝ հեռակառավարվող հետախույզ շներ և հարձակվող հրանոթներ, կամ էլ մինապատող սարքեր... Ժամանակակից պատերզմներում կարողանալու են հաղթել կամ շատ փող ունեցողները կամ էլ զարգացած...