Գործազրկությունը Հայաստանում 2024 թվականին աճել է․ «Ժողովուրդ»

Ապր 26, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացման ծրագրի ներկայացման շրջանակներում խոստացել էր, որ ՀՀ-ն կունենա ռեկորդային՝ 1,5 մլն նոր աշխատատեղ, սակայն ամեն փաստ հակառակն է ապացուցում։

«2024 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը ցածր էր նախորդ եռամսյակների համեմատ, սակայն տարեկան մակարդակը կազմել է 13.9%, ինչը ավելի բարձր է, քան 2023 թվականի 12.4%-ը։ Սա պայմանավորված է քաղաքային և գյուղական վայրերում գործազրկության աճով՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում», – ասվում է Համաշխարհային բանկի «Հայաստանի ամսական տնտեսական թարմացում – 2024 թվականի ապրիլ» զեկույցում։

Որոշ զեկույցներ պնդում են, որ գործազրկությունը հիմնականում նկատվում է գյուղական բնակավայրերում։ Սա ապացույց է, որ իշխանությունները ոչ միայն չեն կատարել խոստումը, այլև ավելի են վատթարացրել տնտեսական իրավիճակը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը կմեկնի Մոսկվա, բայց չգիտի՝ ում հետ է հանդիպելու 

Մենք հրապարակային ենք արտահայտել, որ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել և դրա մեջ չի մտնում ամենևին, որ մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեկ այլ հարաբերությունների: Իհարկե,...

Չեմ կարող գնահատական տալ, կառավարության ներկայացուցիչ չէ. Սրբուհի Գալյանը՝ Մասիվի թաղապետի մասին

Ես չեմ կարող դրան գնահատական տալ, համայնքային ծառայություն իրականացնող անձանց մասին է խոսքը, կառավարության ներկայացուցիչ չէ: Այս մասին լրագրողնրի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի...

Արամ Սարգսյանը քաղաքական սեռափոխված է․ «ռուսի ստրուկից» մինչև «արևմուտքի գործակալ»

Արամ Սարգսյանը երկար տարիներ մոնետիզացրել է իր եղբոր սպանությունը և քաղաքական դաշտում տեղ է զբաղեցրել միայն այն պատճառով, որ Վազգեն Սարգսյանը ահաբեկիչների կողմից սպանվել է խորհրդարանում։ Այս մասին Մուրազի ժամ հաղորդման...

Քննությունների 2-րդ փուլում բուհն ու մասնագիտությունը չնշելու դեպքում դիմորդը դուրս կմնա. ԳԹԿ

Հանրապետությունում 2025 թվականի բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացը կավարտվի մայիսի 10-ին։ «Ինչպես գիտեք, ընդունելության քննությունները 2 փուլով են անցնում։ Դիմորդները կարող են քննություն...