Գործ ունենք խելագարի հետ, իսկ իրավապահ մարմիններն ընդամենը բութ գործիք են․ Իշխան Սաղաթելյան 

27 Մարտի, 2025

Ես գնահատականը դեռ 2021 թվականին եմ տվել, երբ բանավիճելու առաջարկ կար, ասել եմ՝ թող ինքը որեւէ կլինիկայից թուղթ բերի, որ հոգեկան հիվանդ չի, դրանից հետո նոր քննարկենք՝ իր հետ ընդհանրապես արժե՞ բանավիճել, թե՞ ոչ։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

«Ինքը պղծել է խաղաղության ողջ գործընթացը․ պատկերացնո՞ւմ եք զավեշտը, ՀՀ արտգործնախարարը, այսպես կոչված վարչապետը հայտարարում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը ավարտվել է, դրանից հետո Ալիեւը թելադրում է նոր պայմաններ եւ հայտարարում, որ քո նկատմամբ կա զրոյական վստահություն եւ այն բոլոր բանավոր խոստումները, որ տվել ես, պետք է արձանագրվեն թղթի վրա»,- ասաց պատգամավորը

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 483 հազար 520 ընտրող. ՆԳՆ

Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 483 հազար 520 ընտրող. ՆԳՆ

Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2․483․520 ընտրող․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկատվություն է տրամադրել ԱԺ ընտրությունների վերաբերյալ։ ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն Ազգային ժողովի ընտրությունների...

Փաշինյանի օրոք միայն դրոշներ են վառում, տրորում, կամ մեր հերոս տղաների մարմիններն են բերում՝ դրոշների մեջ փաթաթած. Ծառուկյան

Փաշինյանի օրոք միայն դրոշներ են վառում, տրորում, կամ մեր հերոս տղաների մարմիններն են բերում՝ դրոշների մեջ փաթաթած. Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ չի պատրաստվում ներքաշվել վիրավորանքների և սպառնալիքների քաղաքականության մեջ։ Այս մասին ԲՀԿ առաջնորդը հայտարարել է...

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին։ Այս մասին գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Շնորհակալ եղիր, որ հենց հիմա մոտակա զուգարանում...

Իրանը վերանայել է հակամարտության կարգավորման իր առաջարկները

Իրանը վերանայել է հակամարտության կարգավորման իր առաջարկները

Պակիստանյան կողմը ԱՄՆ ներկայացուցիչներին է ներկայացրել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ Իրանի վերանայված առաջարկը, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով պակիստանյան աղբյուրին։ «Մենք շատ ժամանակ չունենք»,- ասել է աղբյուրը` պատասխանելով...

Արամ Ա-ն Հռոմի պապի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման հարցը

Արամ Ա-ն Հռոմի պապի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման հարցը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ և բարձրացրել է Բաքվում մինչ օրս պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հարցը։ Արամ Ա-ն խոսել է նաև արցախահայության վերադարձի իրավունքի մասին՝ միջազգային երաշխավորությամբ, անդրադարձել...