Գորիսում ծնունդ նշելուց հետո 17 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

27 Օգոստոսի, 2025

Օգոստոսի 25-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ՝ «թունավորում» ախտորոշմամբ:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:

Ժամը 22:00-ի սահմաններում Գորիս քաղաքի «Փոսիկի աղբյուր» կոչվող տարածքից «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 17-ամյա Աշոտ Տ.-ն, 65-ամյա Ժաննա Տ.-ն, 18-ամյա Ալեքս Մ.-ն, 70-ամյա Ջուլիետա Պ.-ն, 39-ամյա Նարինե Բ.-ն, 17-ամյա Արմեն Մ.-ն, 18-ամյա Արթուր Ա.-ն, 18-ամյա Արտյոմ Ս.-ն, 12-ամյա Եվա Բ.-ն, 4-ամյա Նարե Գ.-ն, 15-ամյա Գոռ Մ.-ն, 10-ամյա Արփի Ա.-ն, 10-ամյա Նատալի Հ.-ն, 16-ամյա Հմայակ Ա.-ն, 17-ամյա Արտյոմ Մ.-ն, 16-ամյա Ավետ Ե.-ն և 15-ամյա Էլիդա Պ.-ն:

Շամշյանի տեղեկություներով՝ քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված անձինք դեռևս անհայտ սննդից թունավորվել են Գորիսում հայտնի «Փոսիկի աղբյուր» կոչվող բացօթյա տաղավարում և հիվանդանոց են ընդունվել «սուր էկզոգեն սննդային թունավորում» ախտորոշմամբ:

Նրանք մասնակցելիս են եղել ծննդյան տարեդարձի:

Նմանատիպ նյութեր

Ռուսական բազան կհեռացվի՞․ «Կարճ ասած»

  2025 թվականի օգոստոսին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ շատ լավ հանդիպում է ունեցել․ թեման հիմնականում Ուկրաինան էր։ Անցել է 1 տարի այդ «լավ» հանդիպումից,...

Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են

Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են

Սեպտեմբերի 2-ին` ժամը 17։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ճանապարահատվածում միմյանց են բախվել մեքենաներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ խմբեր և Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։ Պարզվել է, որ նշված...

Չեն ուզում, որ հանրությունը ավելի լավ տեսնի այս աբսուրդը․ Լևոն Քոչարյան

Նախկինում չէր թույլատրում ուղիղ հեռարձակումը, հիմա փաստորեն նաև դատարանը չթույլատրեց բոլոր վկաներին հարցաքննությունը հրապարակելը․ սա առնվազն տարօրինակ է, որովհետև մոտ 15 վկա արդեն հարցաքննվել էր և այս խնդիրը չէր եղել։...

Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին Լոռու մարզի Թումանյան համայնքում կայանալիք համամասնական ընտրակարգով ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 2-ին և կավարտվի սեպտեմբերի 25-ին, իսկ Լոռու մարզի Լերմոնտովո, Կոտայքի...

ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը՝ AECOM ինժեներական ընկերության...