Գնել Սանոսյանը նոր աշխատանք կունենա․ ինչ պաշտոն են խոստացել. ArmLur.am

Մրտ 20, 2025

Կեսգիշերային SMS-ով ՀՀ Տարածքային կառավարման և Ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատված Գնել Սանոսյանը նոր աշխատանք կունենա: ArmLur.am-ի տեղեկություններով, նա Ամուլսարի հանքավայր կգործուղվի:

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունն այս տարվա փետրվարի 27-ի նիստում որոշում ընդունեց այն մասին, որ մինչև 150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիք է տրամադրում գործադիրը Հայաստանի բանկերից` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար վարկեր ներգրավելու նպատակով։

Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ Հայաստանի բանկային համակարգից այս գումարն ընկերությունը պետք է ներգրավի 6 ամսվա ընթացքում, վարկի մարման ժամկետը 5 տարի է։

150 միլիոն դոլարը «Լիդիան Արմենիա»-ին տրամադրելու են «Արդշինբանկ»-ը, «Ակբա բանկ»-ը, «Այդի բանկ»-ը, «Ինեկոբանկ»-ը և «Էվոկաբանկ»-ը։ Այսինքն՝ եթե հանքավայրը շահագործվի և հանկարծ Ադրբեջանի կրակոցների կամ այլ միջամտությամբ շահագործման գործընթացը խաթարվի, Կառավարությունը պետք է վճարի 150 մլն դոլարի նշած բանկերի վարկերը, որոնք ուղղված են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար:

Հիշեցնենք նաև, որ 2023-ի փետրվարին էկոնոմիկայի նախարարությունը, հանքավայրի սեփականատեր «Լիդիան Արմենիա»-ն և Եվրասիական զարգացման բանկը ստորագրել էին հուշագիր։

Դրանով սահմանված 150 մլն դոլարի փաթեթից 100 մլն-ը պետք է տրամադրվեր Եվրասիական զարգացման բանկի կողմից, 50 մլիոնը՝ տեղական բանկից, ևս 100 միլիոնը պետք է ներգրավեր «Լիդիան Արմենիա»-ն։

Այս հուշագրով սահմանվում էր նաև, որ «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը հանձնվում էր կառավարությանը՝ որպես նվիրատվություն։ Այս կասկածահարույց գործարքներով շահագործվելիք հանքում ՀՀ Կառավարությունն ու ՔՊ-ն կունենան ներկայացուցիչ՝ ի դեմս նախկին բնապահպան-ակտիվիստ, Ամուլսարի հանքավայրի բացման դեմ պայքարած Գնել Սանոսյանի:

Ճիշտ նույն սցենարով, ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Նարեկ Բաբայանն է աստղաբաշխական աշխատավարձով, որը ողջ կառավարությունով գաղտնի են պահում: ArmLur.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Սանոսյանից, սակայն չի հաջողվել ստանալ մեկնաբանություն:

Մարտի 29-ին և 30-ին նախընտրական քարոզչությունն արգելվում է.ԿԸՀ

Քվեարկության նախորդ օրը` մարտի 29-ին, և քվեարկության օրը` մարտի 30-ին նախընտրական քարոզչությունն արգելվում է: Հայտնում է ԿԸՀ-ն. «Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության...

Ձեր` ցածր թվով մասնակցությունը ՔՊ-ին օգնելու է քվեարկության արդյունքները կեղծելու հարցում. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը կոչ է ուղղել գյումրեցիներին․ «Սիրելի' գյումրեցիներ, Գյումրու ավագանու ընտրությունները սոսկ քաղաքային ընտրություններ չեն. դրանք կարևորագույն նշանակություն ունեն Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության, Հայաստանի...

Ավելի վատ սցենարով քարոզարշավի ամփոփում երևի դժվար է հավատալ․ Սևակ Հակոբյան

  Հենց հիմա Գյումրիում ՔՊ-ն միտինգ է անում, չեք հավատա՝ Քոչարյանի դեմ։ Այս մասին գրում է Yerevan today կայքի խմբագիր Սեւակ Հակոբյանը: «Քոչարյանի դեմ միտինգ Գյումրիում՝ իբր ի օգուտ իրենց թեկնածու Մինասյան Սարիկի։ Ես էդ Սարիկի տեղը լինեի, հենց հիմա դուրս կգայի...

Գրված էր, որ 4000 ջավախցի են բերելու, որ Գյումրիում ՔՊ-ի օգտին քվեարկեն․ ստուգելու ենք․ Ղուկասյան

Գրված էր, որ 4000 ջավախցի են բերելու, որ Գյումրիում ՔՊ-ի օգտին քվեարկեն, նույնիսկ գրված էր որ 150 ենիչեյներ կան Թուրքիայից եկած, բոլոր լուրերը ստուգելու ենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու նախկին քաղաքապետ...

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:...

Սրանք միշտ են սուտասան եղե՞լ, թե՞ ՔՊ մտնելուց հետո են դառնում․ Լևոն Քոչարյան

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սրանք միշտ են սուտասան եղե՞լ, թե՞ ՔՊ մտնելուց հետո են դառնում»։ Գրառմանը կից նա տեղադրել է հոդվածի հղում․ «Հարց․ Երեկ հանրայինի եթերում հեռուստաբանավեճի ընթացքում հնչեց «Լինսի»...

Քոչարյանի 10 տոկոսն արեք, նոր խոսեք․ «Կարճ ասած»

Կիրակի օրը տեղի են ունենալու ավագանու ընտրություններ Գյումրիում։ Մասնակցում է 9 կուսակցություն և դաշինք։ Մի կողմից իշխանությունը հայտարարում է, թե աթոռներից կառչած չեն, եղունգներով, ատամներով չեն...