Ղեկավարը պետք է ոչ թե անի ամեն ինչ, որ իրեն սիրեն, այլ անի ամեն ինչ, որ ժողովուրդը լավ ապրի․ Ռոբերտ Քոչարյան

8 Մարտի, 2026

 

«Միայն էֆեկտիվ կառավարման արդյունքում դու կարող ես 15-20% բարելավել իրավիճակը, միայն արդյունավետ կառավարման արդյունքում: Եվ երբ ես եկել եմ Հայաստան, սկզբից վարչապետ, հետո նախագահ, տեսել եմ ինչ վիճակում է կառավարման պրոցեսը ընդհանրապես Հայաստանում, և արագ փոփոխության հաջողությունը ես տեսնում էի արդյունավետ կառավարման մեջ։ Չեմ պատկերացնում՝ ոնց է կարելի դա համատեղել, ուղղակի ժամանակ չունես։ Կա՛մ պետք է քո գործը տանես ռեալ արդյունք ստանալու համար, կա՛մ պետք է քո գործը կիսով չանես, այդ ռեալ արդյունքը չունենաս, բայց մարդիկ ասեն՝ այս ինչ լավ է, մեզ հետ փողոցում պեռաշկի է ուտում, սա է անում, այն է անում։ Ընտրության հարց է։ Դու քո գործը ամբողջությամբ անում ես, և մարդիկ, միգուցե չկապելով դա քեզ հետ, բայց ամեն օր, ամենօրյա ռեժիմով բարելավում տեսնում են, զգում են իրենց սառնարանի վրա, իրենց մաշկի վրա, կամ դու քո ժամանակի մի զգալի մասը դնում ես մարդկանց դուր գալու վրա: Հիմա ո՞րն է ավելի ազնիվ: Կարո՞ղ եք ասել»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ է ղեկավարը, ինչպես Փաշինյանի պարագայում է, օրը զբաղեցնի կարկանդակ ուտելով, փողոցներում ման գալով։

Մանրամասն՝ տեսանյութում։

Փոդքասթն ամբողջությամբ՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...