Գեղարքունիքում 2 անձի մահվան պատճառ դարձած ՃՏՊ–ից հետո վարորդը ձերբակալվել է

10 Հոկտեմբերի, 2025

Գեղարքունիքում 2 անձի մահվան պատճառ դարձած ՃՏՊ–ից հետո 1 անձ ձերբակալվել է։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Երեկ տեղեկացրել էինք, որ ժամը 18։25-ի սահմաններում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ–Շորժա–Վարդենիս ավտոճանապարհի 80 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել են, 5 հոգի տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն։

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) և կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին ՔԿ-ից։

Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածը ավտոմեքենայի վարորդն է։

Նմանատիպ նյութեր

Միրզոյանը Ռիգա է մեկնում

Միրզոյանը Ռիգա է մեկնում

Սեպտեմբերի 6-7-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։ Սեպտեմբերի 7-ին կայանալու է նախարար Միրզոյանի հանդիպումը Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ, որից հետո նախարարները...

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

Երևանի՝ արտահանումը այլընտրանքային արտաքին շուկաներ վերաուղղելու փորձերը էական արդյունքներ չեն տվել, և Հայաստանի համար առանցքային տնտեսական գործընկերը շարունակում է մնալ ռուսական շուկան։ Այս մասին «Вести» տեղեկատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին տված...

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը։ Այս մասին Sputnik Արմենիա-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։ Ավելի վաղ ամերիկացի հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը «The Armenian Mirror-Spectator»-ի համար...

«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

Սեպտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել «Ուիգմոր» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ իրենց...

Խոշոր հրդեհ Արարատյան փողոցի շենքերից մեկում. բնակիչները տարհանվել են

Խոշոր հրդեհ Արարատյան փողոցի շենքերից մեկում. բնակիչները տարհանվել են

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 08։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակարանում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ...