Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն բացման խոսքով հանդես կգան Արցախի ժառանգության պաշտպանությանը նվիրված միջազգային համագումարին

26 Մայիսի, 2025

Վաղը առաւօտ՝ երեքշաբթի, 27 Մայիս 2025-ին, Զուիցերիոյ մայրաքաղաք Պեռնի մէջ բացումը պիտի կատարուի Արցախի հոգեւոր, մշակութային ու պատմական ժառանգութեանց պաշտպանութեան նուիրուած միջազգային համագումարին՝ կազմակերպուած Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին (Ե.Հ.Խ.) եւ Զուիցերիոյ Բողոքական Եկեղեցւոյ կողմէ:

Համագումարի բացման նիստին խօսք պիտի առնեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոս եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս: Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը անձամբ պիտի արտասանէ իր խօսքը, իսկ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը տեսերիզի միջոցաւ պիտի յղէ իր խօսքը:

Այս ժողովին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը (Մ.Տ.Կ.Կ.) պիտի ներկայացնեն Կաթողիկոսարանիս միջ-եկեղեցական բաժանմունքի պատասխանատու Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեան, Զուիցերիոյ մէջ Մ.Տ.Կ.Կ. միջ-եկեղեցական յարաբերութեանց ներկայացուցիչ փրոֆ. Թենի Փիրի Սիմոնեան, Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդի ընդհանուր քարտուղարի օգնական Սեդա Խտըշեան եւ Ընկերվար Միջազգայնականի փոխ նախագահ Մարիօ Նալպանտեան:

Նմանատիպ նյութեր

Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան

Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան

«Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Աբրահամ Դանագոզյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի աջակցության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում զորակցություն է հայտնել Ծառուկյանին և անհիմն համարել ընկերության նկատմամբ իրավապահների...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Օլիմպավանի» աշխատողների և հաճախորդների բողոքի ակցիան

Գագիկ Ծառուկյանին պատկանող և այս պահին կապարակնքված մի շարք ձեռնարկությունների մոտ ակցիաներ են՝ ի աջակցություն ԲՀԿ կալանավորված առաջնորդի։ Ուղիղ հեռարձակումը «Օլիմպավան» մարզական կենտրոնից է։ Մանրամասները՝ ուղիղ...

Մենք թուրքի հետ հաց չենք կիսի, թուրքը մեր թշնամին է․ քաղաքացի 

«Ո՞ւմ շահերից էր գործում Փաշինյանը՝ փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Արդյո՞ք ժողովրդի։ Ռուսների հետ հայերի հարաբերությունների վատ լինելը կարելի՞ է դրական համարել»,- այս հարցն է տրվել Լոռու բնակիչներին։ Կարծիքները՝...

Կտրուկ վատացել է Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը․ «Հրապարակ»

Կտրուկ վատացել է Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է: Նա տեսել է և շատ ծանր է տարել տարածված տեսանյութերն ու...