Գալյանը նոր պատերազմ է հայտարարել․ «Ժողովուրդ»

Ապր 4, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նոր պատերազմ է հայտարարել քրեական ենթամշակույթ կրող անձանց։ Արդեն մի քանի օր է հատուկ ջոկատայինները ներխուժում են ՀՀ բանտերի կոնկրետ խցեր ու տակնուվրա անում։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ այս օպերացիաների արդյունքում դատապարտյալներ են տարհանվել ու այլ բանտեր ուղարկվել։ Բայց դա ամենը չէ. որոշ դատապարտյալների, որպես պատիժ, Երեւան Կենտրոն ՔԿՀ կամ բոլորին հայտնի՝ «ԱԱԾ մեկուսարան» են ուղարկել։ ՀՀ բանտերում առավել հայտնի «Զիլ Դավոն», Մուշեղ Մանուչարյանը, Գեղամ Բաղդասարյանը գլխավորել են բանտերում դատապարտյալներին ճնշելու օպերացիան, ինչի արդյունքում նրանց տարհանել են բանտերից ու այլ ՔԿՀ-ներ տեղափոխել։

Նշենք, որ ի պատասխան առկա խայտառակ իրավիճակի՝ ՔԿ ծառայությունը հայտնել էր. «Քրեակատարողական ծառայությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տեւական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ եւ հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։

Քրեակատարողական ծառայությունը, քննելով վերոգրյալ տեղեկությունները, քրեական ենթամշակույթի եւ այլ անօրինականության դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացրել անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ Հաջակցություն վերջինիս՝ որոշ կալանավորված անձինք եւ ցմահ դատապարտյալներ դրսեւորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին եւ այլն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հայ-իրանական զորավարժություններ են անցկացվելու

Հայ-իրանական զորավարժություններ են անցկացվելու

Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի...

Պռոշյան համայնքի 25 համարի տրանսպորտի հարցը լուծվեց մասամբ․ Սերգո Մուրադյան 

Պռոշյանցիներն այսօր նրանք Կառավարությունում հանդիպել են ՏԿԵ նախարարության և Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների հետ․ «Ես տեղեկացնեմ, որ Պռոշյան համայնքի 25 համարի երթուղու հարցը լուծվեց մասամբ։ Հիմա ավտոբուսը գալու է նախկին ՊՆ շենքի դիմաց...

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 8-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի  արձանագրությունը։ Հանձնաժողովն ապրիլի 9-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ ԱԺ «Քաղաքացիական...

Դուք այդ մարդկանց աշխատավարձը եռապատկե՞լ եք, որ եռապատիկ վերցնեք իրանցից այդ գումարը․ քաղաքացի

Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչների բողոքի ակցիաները շարունակվում են։ Նրանք մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ, սակայն Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ...

ԱԺ-ում կքննարկեն Անդրանիկ Քոչարյանի վարքագծի հարցը

ԱԺ-ում կքննարկեն Անդրանիկ Քոչարյանի վարքագծի հարցը

ԱԺ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել «ՔՊ» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մասնակցության միջադեպի և նրա ցուցաբերած վարքի հարցով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը։ Այս մասին հայտնում է Armlur.am-ը։ Հարցը կընդգրկվի Ազգային ժողովի քառօրյայի...