Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ադրբեջանի պետական հեռուստաընկերության՝ «AZ TV»-ի կիրակնօրյա գլխավոր թողարկման ժամանակ հերթական անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Հաղորդման ժամանակ կադրեր են ցուցադրվում Թալինից ու Ագարակից, խոսվում է գոյություն չունեցող «վերադարձի իրավունքի» մասին։ Վերջում էլ հաղորդավարը ամփոփում է, որ գալու է օրը, երբ կհասնեն «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, քանի որ ուժ են հավաքում այդ օրվա համար։
Ես շարունակում եմ ՊՆԴԵԼ՝ Ադրբեջանը ունի զավթողական, շատ վտանգավոր նպատակներ, դրանք էլ ավելի ագրեսիվ ու վտանգավոր են դարձել Արցախում տեղի ունեցած դեպքերից ու դրանց վերաբերյալ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունից հետո։ Դրա հետ մեկտեղ Ադրբեջանում շարունակվում է պետական մակարդակով քարոզվել ատելություն ու հայատյացություն։ Վերջին վառ օրինակն էլ այն էր, երբ Ալիևը իր ելույթում միայն 11 անգամ հայերի հանդեպ կիրառեց «թշնամի» տերմինը։ Այս ամենը ՊԵՏՔ է ուղղել Ալիևի դեմ, բայց փոխարենը ՀՀ իշխանությունները զբաղված են Ալիևի սրբադասման ու մաքրազերծման աշխատանքներով»։

Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմել է Գերմանիայի նախագահին՝ Բաքվում բարձրաձայնել հայ ռազմագերիների ազատ արձակման խնդրի մասին
Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝...