Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական վենդետա է․ Իվետա Տոնոյան 

10 Սեպտեմբերի, 2026

 

Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական վենդետա է։ Այս մասին Գագիկ Ծառուկյանի և այլ քաղաքական բանտարկյալների աջակցության հասարակական խորհրդի առաջին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը:

Իվետա Տոնոյանը հիշեցրել է, թե ինչպես է ստեղծվել Խորհուրդը. սկզբում՝ ի աջակցություն կալանավորված Ծառուկյանի, սակայն հենց հաջորդ օրը, անձամբ Ծառուկյանի կոչով, ընդլայնել է իր գործունեության ոլորտը՝ ընդգրկելով այլ քաղաքական բանտարկյալների և Բաքվում գտնվող Լեռնային Ղարաբաղի ղեկավարներին։ Գագիկ Ծառուկյանի և այլ քաղաքական բանտարկյալների աջակցության հասարակական խորհուրդը կազմված է ամենատարբեր ոլորտների շուրջ 6 տասնյակ ներկայացուցիչներից։

«Բոլորն էլ հասկանում են, որ կալանավորված, կալանավորվող և կալանավորվելիք բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչների գործերում իրավական բաղադրիչը զրոյական է, և առկա է միայն քաղաքական վրեժխնդրություն», — հայտարարեց Տոնոյանը՝ հավելելով, որ վաղ թե ուշ բոլոր մեղավորները պատժվելու են, իսկ նրա պատվին, արժանապատվությանն ու բիզնեսին հասցված վնասը փոխհատուցվելու է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

«Էդ որ ասում եք խաղաղություն չէ, կարող ա՞ վիրավոր կա՝ ես չգիտեմ»․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքից առաջ․ «Կարճ ասած»

  2020թ․ այս օրը՝ պատերազմի 9-րդ օրը, ժպիտով լեցուն դեմքով ուղիղ եթեր մտավ Նիկոլ Փաշինյանը և շատ տարօրինակ կոչով դիմեց հանրությանը․ «Ովքեր ունեն իրենց հետ հագուստ, ձմեռային բաճկոն, սաղավարտ, զրահաբաճկոն, խնդրում եմ, որ...

Միրզոյանն ու Ղալիբաֆը ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր են քննարկել

Միրզոյանն ու Ղալիբաֆը ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր են քննարկել

«Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը: Հանդիպմանը ներկա էին նաև Իրանի Մեջլիսում Իրան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և ղեկավարի տեղակալ...

Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը

Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը

Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից հենց դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը։ Այս մասին հայտնում է Armenia Sputnik-ի աղբյուրը։ Թե որ ԲԿ-ում է և ինչ վիճակում է, գերատեսչությունները չեն...

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարց

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարց

Ազգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։ Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու հոկտեմբերի...

«Ի դեպ»․ 3 զավեշտալի ձևակերպում՝ մեկ ասուլիսում

«Ի դեպ»․ 3 զավեշտալի ձևակերպում՝ մեկ ասուլիսում

Ի դեպ, օրերս մամուլում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ Ադրբեջանը հերթական անգամ առաջ է տվել իր դիրքերը և ամրաշինական աշխատանքներ է իրականացնում, այս անգամ Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում։ Նշենք, որ սա արդեն վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն...