Գաղտնի հանդիպումներ կառավարությունում․ «Հրապարակ»

Ապր 11, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Լուրեր ենք ստանում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է, ինչքան հնարավոր է` շատ մարդկանց հետ շփվել, անհատական կամ փոքր խմբերով հանդիպումներ ունենալ: Դատելով այդ հանդիպումներին մասնակցած երկու անձից ստացված տեղեկություններից, հրավիրում են չեզոք, անկուսակցական անձանց` հիմնականում բիզնեսմեններ, մենեջերներ, մասնավոր ոլորտում գործունեություն ծավալող անձինք, որոնք հակաիշխանական սուր ելույթներ, հայտարարություններ չեն արել, ստատուսներ չեն գրել Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական ուժի դեմ: Ինչ-որ անձ զանգահարում է, նախապես զրուցում, հարցնում` կցանկանա՞ք հանդիպել պարոն Փաշինյանի հետ, ապա հաջորդ զանգով հրավիրում են հանդիպման:

Մեզ տեղեկատվություն փոխանցած անձը պատմեց, որ հանդիպումը կայացել է կառավարության շենքի առաջին հարկում, սուրճի, թեյի սեղանի շուրջ: Մի քանի հոգի են եղել հրավիրվածները: Փաշինյանը հանդիպման ներկայացել է կնոջ` Աննա Հակոբյանի հետ, ինչ-որ անորոշ հարցեր է տվել` ի՞նչ եք մտածում այս թեմայի մասին, ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին:

Հանդիպումը մեկ ժամից ավելի է տեւել: Մեր զրուցակիցը շեշտեց, որ ո՛չ ինքը, ո՛չ հանդիպմանը մասնակցած մյուս անձինք չեն հասկացել, թե որն էր իրենց հրավիրելու նպատակը, ինչ էր իրենցից ուզում իշխանական զույգը: Դուրս գալուց նկատել են, որ էլի մարդիկ են սպասում միջանցքում, որոնք, հավանաբար, իրենցից հետո մտնելու էին հանդիպման»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ջահերով երթին ընդառաջ իրազեկման ակցիա՝ «Դալմա» առևտրի կենտրոնում

Ջահերով երթին ընդառաջ իրազեկման ակցիա՝ «Դալմա» առևտրի կենտրոնում

Ջահերով երթին ընդառաջ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն իրազեկման ակցիա են իրականացրել «Դալմա» առևտրի կենտրոնում կոչ անելով քաղաքացիներին միանալ ապրիլի 23-ին` ժամը 19:15-ին Հանրապետության հրապարակից մեկնարկող Ջահերով երթին։...

Գալու է մի պահ, երբ Արցախի վտարանդի կառավարությունը դառնալու է աշխարհաքաղաքական գործոն. Արա Պողոսյան

Գալու է մի պահ, երբ Արցախի վտարանդի կառավարությունը դառնալու է աշխարհաքաղաքական գործոն. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ հիշեք. Գալու է մի պահ, երբ Արցախի վտարանդի կառավարությունը դառնալու է աշխարհաքաղաքական գործոն։ Տարբեր դերակատար մայրաքաղաքների միջև սկսվելու է մրցակցություն, թե որտեղ և ում հովանավորության ներքո պետք է լինի Արցախի...

Միրզոյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Բաքվի, Անկարայի հետ կարգավորումը

Միրզոյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Բաքվի, Անկարայի հետ կարգավորումը

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիoղլուի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։ ՀՀ ԱԳ...

Մայր Աթոռում նշվեց Սուրբ Հարության տոնը

Մայր Աթոռում նշվեց Սուրբ Հարության տոնը

Ապրիլի 20-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Մայր Տաճարի զանգերի...

Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար. Հռոմի պապ

Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար. Հռոմի պապ

Հարավային Կովկասում երկարատև լարվածությունը պահանջում է հրատապ հաշտեցում. այս մասին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ ուղերձում ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայտնում է vaticannews.va կայքը: Ծանր թոքաբորբից ապաքինվող պոնտիֆիկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի...