Էն ժամանակ առյուծ էր, հիմա՝ ոզնի ա դարձել․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին

Ապր 10, 2025

Այսօր առավոտյան Քասախ գյուղի բնակիչները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին։ Ակցիայի մասնակիցները պահանջում են վերադարձնել թիվ 59 երթուղին, որն ապահովում էր Քասախից փոխադրումը  Երևան: Քասախցիներին առաջարկվել է հանդիպում Կոտայքի մարզպետի հետ` խնդիրը քննարկելու համար։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան և Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը: Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարեցին, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այդ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի և կվերադառնա Երևան: Իսկ ահա Քասախ համայքնի համար թիվ 59 երթուղին հանվում է:

Նշենք, որ  բողոքի ակցիաները սկիզբ էին առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի  Ֆիզիկայի ինստիտուտ,  վերջին ավտոբուսը  նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։

Նմանատիպ նյութեր

Իշխանությունը փորձում է ջրահեռացման համակարգերի տոտալ բացակայությունը կոծկել կլիմայի փոփոխությունով. Սարգսյան

Իշխանությունը փորձում է ջրահեռացման համակարգերի տոտալ բացակայությունը կոծկել կլիմայի փոփոխությունով. Սարգսյան

Քաղաքային իշխանությունը փորձում է ջրահեռացման համակարգերի տոտալ բացակայությունը կոծկել կլիմայի փոփոխությունով, բայց այստեղ ևս կա մանիպուլյացիա։ Այս մասին գրել է  Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը: «Եվ ուրեմն՝ Երևանի զարգացման 2025թ-ի...

Մենք օրական ստանում ենք 22 000, պարեկը՝ 11 000, սահմանին հերթապահող զինծառայողը՝ 1700 դրամ. Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ Զինված ուժերում ատեստացիայի ինստիտուտի ոչ այդքան արդյունավետ լինելու փաստին․ «Այսօր ԶՈՒ-ում ատեստացիայով աշխատավարձի բարձրացում ստանում են հիմնականում...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ | Միասնական քննությունների 2-րդ փուլի հայտարարագրումն ավարտվում է

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։ ԹԵՄԱ- Ավարտվում է 2025 թվականի բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացը․ ԳԹԿ-ի...

Ձեր փաստերի ստուգումը փաստերի ստուգում չի անցնում. Բագրատ Միկոյան

Ձեր փաստերի ստուգումը փաստերի ստուգում չի անցնում. Բագրատ Միկոյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում ապրիլի 28-ին հրապարակվեց «Հայկական համալսարանի» ուսանողների հետ հանդիպման ոչ ամբողջական տեսագրությունը, որում նախկին նախագահը պատասխանում էր ուսանողների և դասախոսների հարցերին։ Օրեր անց «Սիվիլնեթի» փաստերի ստուգման...