Էն լիդերը չունենք, որ մի հատ էլ ինքը մատ թափ տա Ալիևի վրա․ սահմանամերձ համայնքի ղեկավար

7 Օգոստոսի, 2025

«Կյանքը ո՞նց ընթանա, գյուղում համարյա բնակչություն չկա․ 110 բնակիչ ունենք, 57-ը տնտեսություն, հիմնականում մեծահասակներն են և 10 փոքր երեխա»,- ասում է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վերին Շորժայի վարչական պատասխանատու Աշոտ Մադոյանը։ Ասում է, որ բնակիչները հիմնականում լքել են տները և տեղափոխվել տարբեր համայնքներ՝ 2020 թվականի պատերազմից և 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո։

«Մեր տարածքը շրջապատված է ադրբեջանական զորքով, ավտոմատի պատրոնին հասանելի է, գյուղի մեջ կարող են մարդ խբել։ Մեր բնակավայրը՝ հողատարածքներով, ադրբեջանցիների հսկողության տակ է, մոտ 2 հազար հեկտարի չափ մեր տարածքի մեջ են՝ խոտհարքեր, արոտավայրեր, մեր խմելու ջրի ակունքները լրիվ իրենց հսկողության տակ են»,- ասում է նա։

Աշոտ Մադոյանը նշում է, որ գյուղացիների անասուններին թշնամին կրակում է ու տանում, գյուղի բնակչության 90 տոկոսը սար չի բարձրանում, հողագործական աշխատանք չի կատարում, պակասել են ցանքատարածությունները, ու այդ ամենը վախի պատճառով է, քանի որ թշնամին կրակում է կոմբայնավարի, տրակտորավարի վրա․ «Պետք է անվտագություն լինի, որ կարողանան մարդիկ գալ-ապրել։ Մենք Վարեդնիսում նստած՝ հույս չունենք, չգիտենք՝ առավոտ ոնց է լույսը բացվում մեզ վրա։ Մի հատ ամպրոպ է լինում, գիտենք պատերազմը նորից սկսեց, սթրեսային վիճակի մեջ ենք անընդհատ»։

Բոլոր խնդիրներից ամենակարևորը համայնքի բնակիչները համարում են անվտանգությունը։ Սահմանամերձ համայնքի ղեկավարը կարծիք է հայտնում, որ Ալիևը վրեժ է լուծում տասնամյակների նվաստացման համար։ «Ալիևը ակտիվացել է, որովհետև էն լիդերը չունենք, որ մի հատ էլ ինքը մատ թափ տա»,- ասում է նա։

Վերին Շորժայի վարչական պատասխանատու Աշոտ Մադոյանի և Marz News-ի թղթակցի զրույցը՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում...

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Հայտնի է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Քննարկումները ԱԺ...

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը դուրս է եկել Պրիմորսկի նավահանգստից և ուղևորվում է դեպի Նյու Յորք։ Այս մասին վկայում են նավերի տեղաշարժին հետևող տվյալները, որոնց ծանոթացել է РИА Новости-ն։ Նշվում է, որ նավը տեղափոխում է 326 800 բարել նավթամթերք։ Reuters-ի...

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ դուրս եկած նախկին հոգևորականների գործերով վերջին օրերին նոր զարգացումներ են տեղի ունենում։ Նախ հայտնի դարձավ, որ դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործի վարույթը, որով նա պահանջում էր իրեն վերականգնել...