Էջմիածնի «թանկարժեք» փոսերը. հիմնանորոգումից մեկ տարի չանցած` ճանապարհը վերանորոգման կարիք ունի «Հետք»

13 Մայիսի, 2026

Լուսանկարում պատկերվածը Էջմիածին քաղաքի Տերյան փողոցն է: Հիմնանորոգվել է 2025թ. օգոստոսին, սակայն արդեն վերանորոգման կարիք ունի: Շահագործման հանձնելուց դեռ մեկ տարի չանցած` մեծ փոսեր ու ճաքեր են առաջացել: Վաղարշապատի համայնքապետարանը սպասում էր, որ շինաշխատանքներ իրականացրած կազմակերպությունը թերությունները վերացնի։ Այս մասին գրում է «Հետքը»։

Էջմիածին քաղաքի Վահան Տերյան, Սբ. Մովսես Խորենացի, Արամ Մանուկյան 1-ին թաղամասի 3 փողոցների, Չարենց թաղամասի շենքերի բակերի և բակային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների կատարման նպատակով 2024թ. հոկտեմբերի 9-ին պայմանագիր է կնքվել Վաղարշապատի համայնքապետարանի և «Լև-Շին» ՍՊԸ-ի միջև: Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 636 մլն 450 հազ. դրամ: Սակայն, 2025թ. օգոստոսի 29-ին կողմերի միջև կնքվել է համաձայնագիր, որով ծավալաթերթ նախահաշվում կատարվել են ավելացումներ մոտ 32 մլն 498 հազ. դրամի չափով, ինչից հետո պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 668 մլն 948 հազ. դրամ:

«Խոսել ենք աշխատանքներն իրականացնող կազմակերպության հետ, ինչպես նաև գտնվում ենք գրագրության մեջ։ Նշված թերությունները պետք է շտկվեն, որի համար սահմանված է համապատասխան ժամկետ։ Բացի այդ, նրանց կողմից կատարվել է լրացուցիչ աշխատանք, որի վճարումը ներկա պահին չենք փոխանցել և պահել ենք մինչև պարտավորությունների լիարժեք կատարումը և թերությունների շտկումը։ Եթե սահմանված ժամկետում աշխատանքները չիրականացվեն, հարցը կկարգավորվի դատական կարգով»,- «Հետք»-ին հայտնում է Վաղարշապատ համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Ռոզա Կարապետյանը։

Քաղաքի նշված ճանապարհների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ պետության և համայնքի մասնակցությամբ:

Պայմանագրում նշված աշխատանքների կատարման փորձաքննությունն իրականացրել է «Արխիտեկտ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Միակն» ՍՊԸ-ն: Աշխատանքների ընդունման-հանձնման արձանագրությունը ստորագրել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Մկրտչյանը:

Նույնիսկ, եթե ճանապարհը երաշխիքային սպասարկման մեջ է, և կառուցապատողն իր միջոցներով վերացնի թերությունները, փոսերն ու ճաքերը փակելուց հետո հիմնանորոգված ճանապարհը պատվելու է կարկատաններով: Դրանով կրճատվելու է ասֆալտի շահագործման ընդհանուր ժամկետը:

Չի բացառվում, որ առաջիկայում փոսերով պատվի նաև Խորենացի փողոցի վերանորոգված հատվածը: «Հետքը» դեռևս 2025թ. Դեկտեմբերին գրել էր, որ փողոցների հարևանությամբ ապրող բնակիչները դեռ հիմնանորոգման փուլում են բարձրաձայնել, որ կատարված աշխատանքի որակը ստուգելու նպատակով պատշաճ հսկողություն չի իրականացվում: Խորենացի փողոցի ջրահեռացման ցանցը միասնական չէ, իսկ ասֆալտի որակը գոհացուցիչ չէ:

Ջրահեռացման ցանցը կառուցվել է ասֆալտից բարձր: Ջրերը հոսում են ճանապարհով և չեն թափվում ջրահեռացման հորերի մեջ՝ առաջացնելով «լճակներ»: Այս պայմաններում, կարճ ժամանակ անց, ճանապարհի ասֆալտը ևս վնասվելու է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...