Ընտրությունը մերն է, թե որ տեղում կլինենք և ինչ ապագա կունենանք. Արա Պողոսյան

Ապր 7, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Թուրքիայի մասին խոսելիս, առնվազն վերջին 20 տարիների թուրքական քաղաքականությունը` Stratejik derinlik-ից (ռազմավարական խորք, Թուրքիայի գեոպոլիտիկ ռազմավարության առանցքը) մինչև Mavi vatan (Երկնագույն հայրենիք, Թուրքիայի ջրային կամ ծովային ռազմավարության գաղափարական առանցքը), Bir millet, iki devlet-ից (մեկ ազգ երկու պետություն) մինչև համաթյուրքական միություններ, Երիտթուրքերից ու Քեմալից մինչև Աբդուլլահ Գյուլ ու Դավութօղլու, մինչև Ֆիդան ու Էրդողան ծառայել և նրանցից հետո էլ ծառայելու են նեոօսմանիզմի և թուրանիզմի գաղափարներին։
Այստեղ միակ հարցը այն է, թե մենք ունե՞նք սրան հակադրելու բան, թե մեզ էլ ծառայեցնելու են հենց այս կամ մեկ այլ կայսրության նպատակների։
Միանգամից ասեմ` եթե չունես հակադրելու բան, եթե չունես դիմադրության առանցք, դու ոչնչացվելու ես, որովհետև քո գոյությունից շահ չկա թշնամիներին, իսկ քո չլինելուց կա շահ` բաժանել կամ ստանալ քո ունեցածը։
Միանգամից ասեմ` միջազգային քաղաքականության մեջ աղավնիներ չկան, այլ կան բորենիներ ու գայլեր մի կողմից, արծիվներ ու առյուծներ մյուս կողմից, և ոչխարներ, որոնք առաջին երկուսի ավարն են։
Ինչպես հասկանում եք, աշխարհում լինում են գիշատիչներ և և մնացածը, ովքեր բացառապես որպես սնունդ են առաջինների համար։
Ընտրությունը մերն է, թե որ տեղում կլինենք և ինչ ապագա կունենանք»:

Նմանատիպ նյութեր

Պապիկյանը մեկնել է Գերմանիա

Պապիկյանը մեկնել է Գերմանիա

Մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային...

Ինչու՞ է «զադերշկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը․ Տիգրան Աբրահամյան

Ինչու՞ է «զադերշկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Իշխանությունը նվազագույնը 3 օրակարգային հարցի շուրջ հանրությանը պարզաբանումներ չի ներկայացնում: Առաջին, ինչու՞ է ձգձգվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանազատում իրականացնելու...

Oդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Oդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Երևանում մայիսի 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը...

ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 14-16-ը կայցելի Թուրքիա, նույն օրերին ՌԴ ղեկավարությունը Կիևին առաջարկել է բանակցություններ վարել Ստամբուլում, այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։ «Պետքարտուղար Ռուբիոն մայիսի 14-16-ը կմեկնի Անթալիա (Թուրքիա)՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի...