Ուսուցիչների աշխատավարձը բարձրացրել ենք վեցապատիկ, բայց անընդհատ չենք խոսել այդ մասին․ Ռոբերտ Քոչարյան

21 Մարտի, 2026

Աշտարակում «Հայաստան» դաշինքի՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ  քաղաքացիներից մեկը խոսեց հանրակրթական հիմնական առարկայացանկից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դուրս հանելուն և հույս հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի ընտրվելու պարագայում առարկան կվերականգնվի։ Այնուհետև հիշեց, որ երբ Ռոբերտ Քոչարյանը 1997 թվականին նշանակվեց վարչապետ, դպրոցներում ձևավորվել էր աշխատավարձային պարտք՝ ութ ամսվա, որը Ռոբերտ Քոչարյանը կարողացավ կարճ ժամանակում փակել, այնուհետև բարձրացնել աշխատավարձը: Այնուհետև խոսեց դպրոցների փակման ծրագրից, որը սպառնումէ  ՀՀ բազմաթիվ համայնքներին։ Նա նշեց, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ին 230 դպրոց փակվելու է, որից 24-ը՝ Արագածոտնի մարզում և վստահություն հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը կընտրվի և ծրագիրը կչեղարկի

«Այդ դպրոցների փակման ծրագիրը վերանայվելու է անկասկած: Անկասկած: Արդեն հնչեցվեց, թե ինչքան դպրոցներ են կառուցվել իմ նախագահության որոք, բայց երբեք մտքներովս չէր անցնում, որ դպրոցը կառուցում ենք նրա համար, որ մի դպրոց կառուցենք՝ չորսը փակենք։ Այդպիսի բան չենք արել»,- պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը։

«Դուք հիշեցիք, որ մեծ պարտքեր կային․ ճիշտ է, և 10 տարիների ընթացքում ուսուցիչների աշխատավարձը իսկապես բարձրացրել ենք վեցապատիկ: Այն ժամանակ նույնիսկ ոմտքովս չէր անցնում, որ անընդհատ պիտի դրա մասին խոսենք: Չէինք խոսում, որովհետև կառավարությունն է՞լ ինչի համար է։ Ինչի՞ համար է կառավարությունը․ որ ժողովրդի կենսամակարդակը բարելավի։ Եվ եթե կառավարությունը որպես չգիտեմ ինչ է համարում, որ աշխատավարձը մի քիչ կամ թոշակը բարձրացրեց և դրա մասին օր ու գիշեր տանն անգամ «ռազետկան» միացնես դրա մասին պիտի խոսի, այսօրվա ոճն է։ Մենք այդպես չէինք անում։

Երբ մի փոքր բան անողն այդ մասին խոսում է, տատիս եմ հիշում։ Մենք սեփական հայաթ ունեինք, և հավ էր պահում։ Մի հավ կար․ որ ձու էր ածում, էնքան աղմուկ էր հանում, տատս միշտ ասում էր՝ «ա ձենդ կտրի, եղածը ի՞նչ ա, մի հատ ձու ես ածել, էլի։ Հիմա կչկչան հավ է դառել այս կառավարությունը»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Հարցուպատասխանը՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Պուտինն ու Ալիևը հաստատել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ընթացքը

Պուտինն ու Ալիևը հաստատել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ընթացքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում պետությունների ղեկավարները հաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման փոխադարձ հանձնառությունը։ Այս մասին հուլիսի 28-ին հայտնել են Կրեմլի...

ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր Խաչատրյան

ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դատելով Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հայկական և ռուսական կողմերի տարածած հաղորդագրություններից, հստակ կարելի է ասել, որ Փաշինյանին չի հաջողվել լուծել դեպի Ռուսաստան հայկական...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ հեպատիտների միջազգային օրվա կապակցությամբ

Մամուլի ասուլիսով են հանդես գալիս ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, կլինիկական վարակաբանների միության նախագահ Արմեն Օհանյանը, հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը։ ԹԵՄԱ․- Հեպատիտների...

Վարչական հսկողությունը՝ որպես ազատությունը սահմանափակող ու ինտենսիվ, այլ ոչ՝ «մեղմ» խափանման միջոց

Վարչական հսկողությունը՝ որպես ազատությունը սահմանափակող ու ինտենսիվ, այլ ոչ՝ «մեղմ» խափանման միջոց

2026 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ Հակակոռուպցիոն դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը և արձանագրեց, որ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է։ Դատարանը հաշվի է առել Դավիթ Ղազինյանի՝ փաստացի քրեական...

ԱՄՆ պատվիրակությունը ցուցադրաբար լքել է ՄԱԿ-ի ԱԽ նիստը Ֆրանսիայի հետ դիվանագիտական հակամարտության պատճառով

ԱՄՆ պատվիրակությունը ցուցադրաբար լքել է ՄԱԿ-ի ԱԽ նիստը Ֆրանսիայի հետ դիվանագիտական հակամարտության պատճառով

ԱՄՆ դիվանագետները ժամանակավորապես լքել են իրենց տեղերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ֆրանսիական կողմի զեկույցի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այս քայլը պատասխան էր Փարիզի քննադատական հայտարարություններին։ Ելույթի ավարտից հետո ամերիկյան պատվիրակությունը վերադարձել է...