Ձուկը գլխից հոտած է, թող վարչապետին բռնեն, սաղ կոռուպցիան կվերանա. լարված իրավիճակ Գյումրիում

20 Հոկտեմբերի, 2025

Գյումրիում լարված իրավիճակ է։ Իրավապահները չեն կարողանում Գյումրիի քաղաքապետարանի շենքից հեռացնել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, քաղաքացիները հավաքվել են քաղաքապետարանի շենքի մոտ՝ ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի։

Պարբերաբար բախում է տեղի ունենում։ Գյումրիի քաղաքապետարանի շենք են եկել նաև փոխոստիկանապետեր Կարեն Հակոբյանը,  Վարդան Վարդանյանը և Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, որոնք, ի վերջո, կարողացան մուտք գործել շենք, թեև քաղաքացիները դիմադրում էին։

Գյումրեցիները իրենց դժգոհությունն են հայտնում. «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Երկրաշարժ տեսանք, հասանք էս օրվան։ Ի՞նչ իրավունքով են եկել, գյումրեցու հանգիստն ինչու՞ կխանգարեն, ժողովուրդը լա՞վ կապրի, էս ծանր պայմաններում գան, մի հատ էլ սենց ներվային վիճակի հասցնեն։ Ճի՞շտ խոսալու համար ժողովուրդը պետք է պատժվի։ Ձուկը գլխից հոտած է, թող վարչապետին բռնեն, սաղ կոռուպցիան կվերանա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու Վերածննդի հրապարակ եկած բնակիչներից մեկը։

Քաղաքապետի մամլո խոսնակի հաղորդմամբ՝ իրավապահներն առգրավել են Գյումրու քաղաքապետարանի ամբողջ տեխնիկան՝ սկսած ճանապարհային և աղբահան մեքենաներից, նրա խոսքով՝ քաղաքի կոմունալ ծառայությունները փաստացի պարալիզացված են։

Նմանատիպ նյութեր

Գյումրիում բնակարանային գողության դեպքեր են արձանագրվել. ձերբակալվածներ կան

Գյումրիում բնակարանային գողության դեպքեր են արձանագրվել. ձերբակալվածներ կան

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են. «Օգոստոսի 7-ի երեկոյան ստացվել էր ահազանգ, որ գողություն է կատարվել Գյումրիի Շերամի թաղամասի մի բնակարանից։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել էին, որ գողությունը կատարվել է...

Քրեական դատարանից փախուստի դիմած կալանավորին դեռ չեն գտել. «Փաստինֆո»

Քրեական դատարանից փախուստի դիմած կալանավորին դեռ չեն գտել. «Փաստինֆո»

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրից փախուստի դիմած կալանավորի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ...

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարը և 2 փոխնախարարները պաշտոնանկ են արվել

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարը և 2 փոխնախարարները պաշտոնանկ են արվել

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը գրել է. «Տեղեկացնում եմ, որ այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս։ Այս երկու տարին ինձ համար իսկապես մեծ ու արժեքավոր դպրոց էր։ Այս ընթացքում հասցրինք մի շարք բաներ փոխել ու...

Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներին

Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներին

Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներին։ Այս մասին հայտնում է իրանական բանակի մամուլի ծառայությունը։ «Իրանի բանակի տասնյակ անօդաչու թռչող սարքեր հարվածներ են հասցրել ԱՄԷ-ում գտնվող «Ադ-Դաֆրա» և «Ալ-Մինհադ» ռազմաբազաների ռադարային...

Հույս ու հավատ ունեմ, որ մի օր տղաների շիրիմներին կայցելենք լավ նորությունով․ Գառնիկ Դանիելյան

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...