Դժգոհ եմ կառավարության որակից. ես այնպիսի վարչապետ եմ, ինչպես ՀՀ միջին վիճակագրական վարորդը. Նիկոլ Փաշինյան

Ապր 15, 2025

Ես դժգոհ եմ կառավարության որակից, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եկեք ծուռը նստենք, ուղիղ խոսենք, մի երկրում, որտեղ բնակավայրերի մի զգալի տոկոսում մանկապարտեզ չկա, դպրոցն էլ կիսաավեր վիճակում է, որտե՞ղ պետք է լիներ կառավարման լավ համակարգ, մենք սա հասկանո՞ւմ ենք, թե՞ չենք հասկանում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ մի երկրում, որտեղ բուհական համակարգի գործունեության մի զգալի հատվածը եղել է դիպլոմ վաճառելը, որտեղի՞ց պետք է լիներ կառավարման լավ որակ։

Փաշինյանը կոչ արեց գնալ մարզեր, տեսնել, թե ինչ վիճակում են դպրոցները։

«Տեսեք, թե 30 տարի ինչ պայմաններում են մեր երեխեքը գնացել դասի, ահա և ձեզ պատասխանը»,- նշեց նա։

Վարչապետը հայտարարեց, թե ինքն այնպիսի վարչապետ է, ինչպես ՀՀ միջին վիճակագրական վարորդը․«Որովհետև չեմ կարող ես այլ կերպ լինել, և հակառակը։ Մենք պետք է այս կապերը հասկանանք, սա մի օրգանիզմ է, մենք մի ժողովուրդ ենք»։

 

Նմանատիպ նյութեր

15 մլն` «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով քաղաքացու տոնը նշելու համար․ «Ժողովուրդ»

15 մլն` «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով քաղաքացու տոնը նշելու համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմը 15 մլն 450 հազար դրամ է հատկացրել հեղափոխությունից հետո հայտարարված «քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպման համար։ Հարկ է նշել, որ քաղաքացու օրը նշվում է ամեն տարի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։...

Ինչո՞ւ են Վահագն Գևորգյանին ազատել կալանքից. «Հրապարակ»

Ինչո՞ւ են Վահագն Գևորգյանին ազատել կալանքից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ջրային կոմիտեի նախկին նախագահ, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գեւորգյանի խափանման միջոցը վերջերս փոխվել է։ Վահագն Գեւորգյանը, հիշեցնենք, մեղադրվում է կոռուպցիոն հանցանքների մեջ: Նրան դեկտեմբերի 20-ին ազատել էին զբաղեցրած պաշտոնից, իսկ...

Ալեն Սիմոնյանը քննադատել է Ռուսաստանին Բալթյան երկրների խորհրդարանականների հետ դռնփակ հանդիպման ժամանակ․ «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանը քննադատել է Ռուսաստանին Բալթյան երկրների խորհրդարանականների հետ դռնփակ հանդիպման ժամանակ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը հաստատում է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը, որ, այո՛, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բավականին խիստ գնահատականներով ելույթ է ունեցել և քննադատել է Ռուսաստանին Բալթյան երկրների խորհրդարանականների...

Չըն Մինը հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին. ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատուն

Չըն Մինը հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին. ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատուն

Հայաստանում Չինաստանի դեսպանատունը պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը ոչ մի հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին, և վերջին ժամանակահատվածում այդ թեմայով տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին...

Թշնամին կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ․ բնակելի տուն է վնասվել

Թշնամին կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ․ բնակելի տուն է վնասվել

Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում...