Ձեզնից հետո ի՞նչ է աճելու ձեր թունավորած հողի վրա․ Լիլիթ Բլեյան

Ապր 18, 2025

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Պատգամավոր Սուքիասյանին ցույց տվեք այս լուսանկարը` Ստեփանակերտի գերեզմանոցը, որտեղ մարդիկ շփոթահար մտածում էին` հուղարկավորե՞լ իրենց սիրելիներին, թե՞ մարմինները տեղափոխել Հայաստան։

Դուք կարո՞ղ եք երեք օր շարունակ մեքենայով ճանապարհ անցնել` ձեզ հետ տանելով աշխարհում ձեր ամենասիրելի մարդու մարմինը։ Մարմինը մարդու, որի մահը դեռ չեք հասցրել սգալ։

Դուք երբևէ իսկական ցավ զգացե՞լ եք, պարոն Խաչատուր Սուքիասյան։

Դուք կարո՞ղ եք նույն մեքենայում տեղափոխել աշխարհում ձեզ մնացած ամեն ինչը` ձեր միակ տնից վերցրած վերջին մասունքներն ու ձեր միակ երեխայի դիակը, որի մահվանը դեռ չեք հասցրել հավատալ։

Պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին, Ալեն Սիմոնյանին ու նրանց ենթակա թունավոր լրատվամիջոցների աշխատակիցներին գուցե առաջարկենք` փակվել մի սենյակում ու էկրանի վրա միացնել մեկ օրում զոհված հարյուրավոր արցախցիների պատմությունները։ Միացնեն պատմությունն Ալլա Ստեփանյանի, որը մեկ օրում կորցրեց իր երկու որդիներին, իր տունը, իր Արցախը, ու այսօր միայնակ ապրում է Երևանում։ Ձեզ հետ նույն քաղաքում։ Գուցե դուք պարզապես տեղյա՞կ չեք։

Ի՞նչ թունավոր հիպնոս է դա, որի մեջ դուք ապրում եք։ Ինչո՞ւ եք այդ թույնը տարածում ձեր շուրջը։ Ինչո՞ւ եք խելագարության հասցնում մարդկանց։ Ո՞րն է ձեր նպատակը։ Ձեր միակ մարմնի փրկությո՞ւնը։

Դուք իրո՞ք չգիտեք, որ ձեր մարմինը մի օր, միևնույն է, մեռնելու է։ Ի՞նչ է մնալու ձեզնից հետո։ Ձեր ցանած թո՞ւյնը։ Այդ թույնի վրա ի՞նչ է աճելու։ Ձեզնից հետո ի՞նչ է աճելու ձեր թունավորած հողի վրա»։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններին

Ադրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններին

Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Anatolian Phoenix-2025 զորավարժություններին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Զորավարժությունները տեղի կունենան մայիսի 12-ից 23-ը Թուրքիայի Քոնյա քաղաքում։ Ադրբեջանը զորավարժություններում կներկայացվի ՌՕՈՒ օդաչուներով,...

Բերդ համայնքում հանդիսավորությամբ նշել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձը

Բերդ համայնքն այսօր՝ մայիսի 9-ին, մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշել Հայրենական մեծ պատերազմում նվաճած հաղթանակի 80-րդ տարեդարձը: Կայացել է հանդիսավոր քայլերթ, որին մասնակցել են Բերդ համայնքի բոլոր՝...

Ի՞նչ պատվեր էր տվել Ալիևը․ «Կարճ ասած»

Մայիս ամիսը մեզ համար միշտ շատ ավելի մեծ նշանակություն է ունեցել, քա Հայրենական պատերազմում հաղթնակ տարած որևէ այլ երկրում, որովհետև մեզ համար եղել է հաթանակների ամիս, եռատոն։ Մայիսի 9-ին մենք նշել ենք...

ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. ՀՀ-ում ԵՄ դեսպան

ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. ՀՀ-ում ԵՄ դեսպան

Հայաստանում եվրոպական միության գրասենյակը հրապարակել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը Եվրոպայի օրվա կապակցությամբ: «Մայիսի 9-ին մենք նշում ենք Եվրոպայի օրը՝ եվրոպական միասնության և Եվրոպայում ու ամբողջ աշխարհում խաղաղության օրը։ Յոթանասունհինգ տարի առաջ՝ 1950...

«Ի դեպ». «Իրական Հայաստանի» ղեկավարներն ուրանում են «պատմական Հայաստանի» հաղթանակները

Ի դեպ, այսօր մայիսի 9-ն է. օր, որը տարիներ շարունակ հայ ժողովուրդը տոնել է որպես Եռատոն՝ հաղթանակ Հայրենական մեծ պատերազմում, Շուշիի ազատագրում և Արցախի պաշտպանության բանակի կազմավորում: Ծնունդով Արցախցի, Շուշիի...