Ձեր պես չենք դառնա, չենք էլ ուզում դառնանք․ Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ին

5 Օգոստոսի, 2026

 

««ՀԷՑ»-ի վերցրած վարկերի տոկոսները սպասարկում է Սամվել Կարապետյանը՝ իր գրպանից, և դա չի մտնում սակագնի մեջ»։

Հիմա եկել եք, բարեկրթությունից եք խոսում։ Դո՛ւրս եկեք, ներողությո՛ւն խնդրեք։

Ես, իմիջիայլոց ասեմ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եթե ես կանեմ սխալ և չեմ խնդրի ներողություն, համարե՛ք, որ դա դիտավորյալ է արված, այսինքն՝ դա չիմացության արդյունք չէ։

Հիմա ես ունեմ կամ կարող եմ ունենալ համոզմունք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները (այսպես ասած՝ բարեկրթությունը պահենք) ճիշտ չեն ասել։ Ժողովրդի առաջ ուղիղ կանգնել, ասել են մի բան, որը փաստացի սուտ է դուրս եկել։ Ինչո՞ւ ներողություն չեն խնդրում։ Քաղաքական գնահատական» տերմինը մի՛ օգտագործեք որպես ինչ ուզեք ասելու սկզբնաղբյուր. եթե քաղաքական գործիչը Ձեր պատկերացմամբ դա է, ավելի լավ է՝ մենք քաղաքական գործիչներ չդառնանք»,- ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու… ոչ միայն. «Փաստ»

Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու… ոչ միայն. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, որ 2018-ին հրապարակված ԱԱԾ տնօրենի ու Նիկոլ Փաշինյանի գաղտնալսված խոսակցությունը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուն, և զրույցից երևում էր՝ Փաշինյանը, լինելով վարչապետ, հրահանգել էր կալանավորումը, ինչը առաջացրել էր մեծ աղմուկ։ Ըստ թերթի,...

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվեց կալանք 2 ամիս ժամկետով։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Սարգիս Դադոյանի նախագահությամբ։ Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս....

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...