Ձեր պաշտոնավարման տարիներին քանի՞ դպրոց է փակվել․ Խաչատրյանը՝ Անդրեասյանին

Հնս 17, 2025

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղեց երկու հարց՝ կապված դպրոցների փակման և ագրարային գիտական կենտրոնների արդյունավետության հետ։ Խաչատրյանը նշեց, որ չնայած կառավարության հայտարարություններին նոր դպրոցների կառուցման մասին, որոշ համայնքներում գործող դպրոցները դադարում են գործել, ինչպես օրինակ՝ Շիրակի մարզի Հողմիկ գյուղում, որտեղ աշակերտները սեպտեմբերից ստիպված կլինեն օրական 20 կմ ճանապարհ անցնել՝ Բյուրակն հասնելու համար։ Նա պահանջեց կոնկրետ թվեր՝ քանի դպրոցական շենք է դադարել գործել նախարարի պաշտոնավարման ընթացքում։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական գիտական կենտրոններին՝ Խաչատրյանը հիշեցրեց, որ 2019-ին դրանք դարձան փակ բաժնետիրական ընկերություններ և փոխանցվեցին ագրարային համալսարանին։ Նա ընդգծեց, որ այդ վերակազմավորումն ի սկզբանե սխալ է համարել, և մինչ օրս կառավարությունը չի ներկայացնում որևէ չափելի տվյալ այդ կենտրոնների արդյունավետության վերաբերյալ։ Խաչատրյանը հավելեց՝ ՀՀ-ն մտել է բարձր ռիսկային գոտի մասնագետների պակասի պատճառով, ինչը 2022-ին նման կերպ չէր դիտվում։ Անդրեասյանը պատասխանեց, որ դպրոցներ չեն փակվում, այլ երեխաներին հնարավորություն է տրվում հաճախել ավելի որակյալ դպրոցներ։ Նա չնշեց կոնկրետ տվյալներ դադարած շենքերի վերաբերյալ՝ ասելով, որ նման հարցերը պետք է դիտարկել համակողմանի։ Գիտական կենտրոնների մասով էլ առաջարկեց գրավոր հարցմամբ դիմել՝ մոնիտորինգի արդյունքները ստանալու համար։

Խաչատրյանը արձագանքեց՝ «չունեք պատասխան, ուղղակի ասեք՝ չունեմ», ընդգծելով՝ նախարարության գործունեությունը չի բարելավել համակարգը, այլ խորացրել է խնդիրները։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ

Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հրապարակել է «Աշխարհի երաշտի օջախներ  2023-2025թթ» զեկույցը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝  զեկույցում ընդգրկված է նաև Թուրքիան։ Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։ Միջերկրածովյան...

Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով

Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով

Հունաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել այդ երկրի առաջատար պետական ERT հեռուստաալիքին, որում խոսել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին, հաղորդում են ադրբեջանական...

Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով

Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ը «խլելու» վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ Հիշեցնենք, որ «Տաշիր» գրուպի սեփականատեր, բարերար Սամվել Կարախետյանի՝ ի...

Սպիտակում անսպասելի տեղումների և ուժգին քամու պատճառով վնասվել է համերգի տեխնիկան, համերգը հետաձգվել է

Սպիտակի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Սպիտակ համայնքի հարգելի բնակիչներ, Ցավով տեղեկացնում ենք, որ անսպասելի տեղումների և ուժգին քամու պատճառով զգալի վնաս է հասցվել տոնական համերգի...

Հայաստանում ժառանգության պահպանությունը շարունակում է լինել խայտառակ վատ․ Սարհատ Պետրոսյան

Հայաստանում ժառանգության պահպանությունը շարունակում է լինել խայտառակ վատ․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը գրում է․ «Մի քանի օր է ինչ իշխանականները հրճվանքի մեջ են ևս երկու հուշարձան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային ժառանգության ՆԱԽՆԱԿԱՆ ցանկում ներգրավվելու համար։ Որպես տարիներով այս ուղղությամբ պետական պասիվությունը քննադատող...