Դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմպիչմենթին․ Ռոբերտ Քոչարյան

Մյս 19, 2025

Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 4 լրատվամիջոցների տված հարցազրույցից․

-Որոշ գնահատաաններով, այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի դեմ անվստահության գործընթաց սկսելուն դեմ է մեկ Նիկոլ Փաշինյանը մեկ էլ դուք, այսինքն ձեզ ներկայացվում է գործող իշխանության թիկունքը պահելու ուղիղ մեղադրանք։ Ինչո՞ւ եք դեմ իմպիչմենթին։

-Իսկ դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է։ Ես օրինակ վստահ չեմ։ Իմպիչմենթի ակնհայտ զրոյի ձգտող հավանականությունը բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը 6 ամիս որևէ նման գործընթաց չունենալու երաշխիք է ունենալու։ Ես վստահ չեմ, որ դա ճիշտ է։ Քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ, իմ տպավորությամբ, լավ չպատկերացնեով, թե ինչ են անում։

Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար է։ Նույնիսկ նախաձեռնողներն ասում են՝ հա ինչ է եղել, փորձենք, չլինի՝ չլինի, էլի։

Հիմա ես ավելի պրագմատիկ մարդ եմ, մտնել մի պրցեսի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չէ։

Ես կարող եմ ասել՝ ում է դա հետաքրքիր։ Օրինակ, կարող է մարդ կա, ում համար 48 ժամ լինել վարչապետի թեկնածու, կյանքի երազանքն է։ Հանկարծ անհայտ, ոչ մեկ տեղը չգիտի, ու քննարկումներ կենտրոնում ես հայտնվում, հարցազրույցներ ես տալիս, կարծիք ես ասում, դառնում ես էդ պահի համար կենտրոնական դեմք։ Եթե մարդու համար 48 ժամ ուշադրության կենտրոնում լինելը կյանքի երազանք է, օք, բայց դա չի նշանակու, որ մենք պետք է ֆոն դառնանք կամ դեկորացիա դառնանք այդ երազանքը իրականացնելու համար ինչ-որ մարդկանց։

Ասում են փողոց պետք է ասեն, ճնշման ճանապարհով հարցը լուծեն։ Եթե դու այնպիսի փողոց ես հավաքել և ճնշումդ այնպիսի ուժգին է, որ կարող է 20 հոգի հրաժարվել, հենա հրաժարական եք պահանջում՝ պահանջեք։ Վարչապետը հրաժարական է տալիս, հարցը լուծվում է։ Իսկ դրա համար պետք է նախահեղափոխական իրավիճակ փողոցում։ Իսկ սա նշնակում է հրաժարական կամ հեղափոխություն։ Սիրուն անուններով, սահմանադրության վրա հղում անելով, անլուրջ է։ Դրա համար մենք չենք կպնում այդ պատմության մեջ։ Ֆրակցիան հայտարարությւոն է արել, որոշ կետեր նշել, եթե մարդկանց հետաքրքիր է, թող զբաղվեն։

-Խմբակցության հայտարարության մեջ կար մի հատված, որ այս գործընթացը փորձում է թիրախավորել խմբակցությանը և նաև ձեզ, ո՞վ է ձեզ փորձում թիրախավորել։ Որեվհետև հետո մենք տեսանք ընդդիմադիր շրջանակներում փոխադարձ քննադատություններ, և ամենահիմնական հարցերից մեկն այն էր, որ թեկնածուի խնդիր կա ընդդիմադիր դաշտում և չեն կողմնորոշվում ընդդիմադիրները, դրա համար քննադատության սլաքներ են ուղղում ձեր դեմ։

Ինչո՞ւ են ձեր թիրախավորում։ 

-Առաջինը հենց իրենց շեֆը ասաց, որ հանգիստ թողեք Քոչարյանին և ենթադրում եմ, որ սա առաջին հերթին պետք է կուսակիցներին վերաբերեր, հետո նոր կուսակցական շրջանակներից ավելի դուրս։ Պատիվ ունեմը իրենք հայտարարեցին, որ թեկնածու չունեն։ Տարօրինակ չի թվո՞ւմ, թե կուսակցությունը, որը երկար տարներ եղել է իշխող կուսակցություն, թենածություն չունի։ Ինձ մոտ հարց է առաջանում։ Համապատասխան որակներ ունցող մարդ չունե՞ն, թե՞ չեն ուզում, որովհետև հեռանկարը չեն տեսնում։ Համոզված եմ, որ համապատասխան որակավորում ունեցող մարդիկ ունեն, իհարկե, հեռանկարը չեն տեսնում, դրա համար թենածու չունեն։

Հայաստան դաշինքը ունի՞ վարչապետի թեկնածու։ Մեր ֆրակցիայից միայն մի 8 հոգի կարող են վարչապետ լինել իրենց անցած ճանապարհով և փորձով։ Բայց կրկնում եմ, մենք ուղղակի մարդ չուենք, որ 48 ժամվա համար պատրաստ է նման քայլի գնալ։ Չեմ կարծում որևէ լուրջ թեկնածու պատրաստ է մտնել այդպիսի գործընթացի մեջ։

— Ո՞վ է թիրախավորում։

Նրանք, ովքեր այդ թեման քշում են։ Նախաձեռնողներ և աջակցողներ։ Տվյալ դեպքում ձեր ենթատեքստը Հանրապետական կուսակցությունն է․ ես ենթադրում եմ։ Հիմա իրենք ընտրել են այս մարտավարությունը, թող շարունակեն։

Ինչ վերաբերում է ինձ թիրախավորելուն։ Ես թիրախավորվելու իմունիտետը արդեն ունեմ գիտե՞ք քանի տարի։ Շատ երկար տարիների փորձ ունեմ։ Բայց սա մի առավելություն է տալիս դու չես խոսում, քո մասին սաղ խոսում են։ Ես երկու տարի չեմ խոսել, իմ մասին խոսում են։ Դա քաղաքականության մեջ ա վատ չէ։ Մարդ կա, որ երկու ամիս չի խոսում, իրեն մոռանում են։ Տվյալ դեպքում սա դրական կողմն է թիրախավորվելու պրոցեսի։ Երևի ազգանունս էլ է։ Լևոնը խորհրդարանում ելույթ ունեցավ, հանգիստ ելույթ էր, հետո երկու ժամ ՔՊ-ականների կեսը գրվեցին և սկսեցին այդ թեմայով խոսել։ Հիմա եթե Լևոնը մեկ ելույթով կարողանում է 30 ՔՊ-ական խսեցնել, փայլուն է։

 

 

 

 

 

 

Նմանատիպ նյութեր

Մեկ Թեհլերյանը գնում է, հազար Թեհլերյաններ գալիս են. Ստամբուլում ուղղել են գրառումը՝ Թալեաթի փոխարեն գրելով Թեհլերյան

Մեկ Թեհլերյանը գնում է, հազար Թեհլերյաններ գալիս են. Ստամբուլում ուղղել են գրառումը՝ Թալեաթի փոխարեն գրելով Թեհլերյան

«Մեկ Թալեաթը գնում է, հազար Թալեաթ են գալիս»,-«Первый Ближневосточный» թելեգրամ ալիքըգրում է, թե նման գրաֆիտի է եղել Ստամբուլում, որն ուղղվել է «Գրաֆիտին Մեհմեդ Թալեաթ փաշայի մասին էև, օսմանյան պետական ​​գործիչ և Հայոց ցեղասպանության իրականացնողներից մեկը, որը...

ԵՄ-ն հետևում է եկեղեցու շուրջ վերջին զարգացումներին. 168.am

ԵՄ-ն հետևում է եկեղեցու շուրջ վերջին զարգացումներին. 168.am

ԵՄ-ն հետևում է Հայ Առաքելական Եկեղեցու և իշխանությունների շուրջ զարգացումներին. վերջին իրողությունների առնչությամբ 168.am-ի գրավոր հարցադրումներին այսպես են արձագանքել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակությունից և մանրամասնել. «Քանի որ սա...

Ռուսաստանն արտաքսում է Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովին

Ռուսաստանն արտաքսում է Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովին

Ռուսական տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ Ռուսաստանն արտաքսում է Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովին։ Ավելի վաղ Իբրահիմովին զրկել էին Ռուսաստանի քաղաքացիությունից՝ «երկրում գտնվելու կանոնները խախտելու համար»։ Նա խոստացել է իրավիճակը...

Փաշինյանը նպատակ ունի ՀԷՑ-ի կառավարիչ նշանակել  Ռոմանոս Պետրոսյանին. Armlur.am

Փաշինյանը նպատակ ունի ՀԷՑ-ի կառավարիչ նշանակել Ռոմանոս Պետրոսյանին. Armlur.am

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում...

Ապրում ենք ժամանակներում, երբ հայրենասեր լինելը հանցանք է համարվում. Գառնիկ Դանիելյան

Ապրում ենք ժամանակներում, երբ հայրենասեր լինելը հանցանք է համարվում. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Բռնապետական ռեժիմը երկու ամսով կալանավորեց Արթուր Սարգսյանին։ Ապրում ենք ժամանակներում, երբ հայրենասեր լինելը հանցանք է համարվում։ Արթուրն ու մյուս քաղբանտարկյալները հայտնվել են բանտերում թշնամու առաջ...