Դուք փնթի ու թույլ օղակ եք. սկանդալային մանրամասներ Հ1-ի նախագծի նկարահանումներից

29 Հունիսի, 2025

Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Թույլ օղակ» նախագծի 27-րդ թողարկման մասնակից Դավիթ Վարդազարյանը բացահայտումներ է արել հաղորդման նկարահանումների մասին։

«Այս տարվա իմ նոր փորձառություններից մեկը ներառում էր մասնակցությունը «Թույլ օղակին» … ու ես կարևոր բան ունեմ ասելու։

Արդեն ինչքան ժամանակ է` քանի-քանի ծանոթներ, նույնիսկ անծանոթներ օնլայն և թե օֆֆլայն գրում են, ասում են, արտահայտվում են. հիմնականում մարդիկ, երևի նրբանկատություն դրսևորելով, մոտավոր այսպես են սկսում. «Դավիթ ջան, վատ չէիր խաղում, բայց հաղթողը անգերազանցելի էր/հզոր էր/այդպիսի մասնակից դեռ չէր եղել»։

Ինքս դա չեմ կարող ասել, քանի որ, իբրև հեռուստադիտող, տեղական հեռուստատեսային արտադրանքին առանձնապես չեմ հետևում, ու սկզբում` խաղի նկարահանման սկզբում էլ ինձ թվաց, որ մրցակիցը արժանի է (և դա, հաճելի արձանագրում էր)։

Բայց դա մինչ այն պահն էր, երբ ապագա հաղթողի սխալ պատասխանից հետո նկարահանման բուն հարթակ դուրս եկավ հաղորդման պրոդյուսերը ու ասաց, որ հիմա նորից ենք նկարահանում այդ կտորը ու այդ մասնակիցը այս անգամ… ճիշտ կպատասխանի…

Ասացի, որ առարկում եմ։ Պրոդյուսերը ու թիմից էլի մարդիկ, թե բա` «…ինքը վատ է լսել հարցը…» (թե դա որտեղից գիտեին ու ոնց` թողնում եմ իրենց խղճին)…

Առաջին բնական ռեակցիաս այդ ֆարսը իմ մասնակցությամբ, իմ հեղինակությամբ չփրկելն էր` հեռանալու եղանակով։

Բայց, միաժամանակ, վրա տվեցին զգուշացումները, որ արվել էին թե՛ նախնական զանգերի ժամանակ, թե՛ այդ օրը նկարահանումից առաջ, որ պարտաճանաչ լինենք, խոչընդոտներ չստեղծենք մասնակիցներս, քանի որ, ինչպես ասվել էր, հաղորդման վրա 100-ից ավելի մարդ է աշխատում ու մեր քայլերով մենք իրենց փաստի առաջ կարող եննք կանգնեցնել…

Հաղորդման նկարահանման հետագա ամբողջ ընթացքում ներքին տվայտանքների մեջ էի (ինչը, կարծում եմ, նաև կադրում է երևում)։ Այդ պահին ու տեղում ինձ թվում էր, թե մնալով, շարունակելով` պատասխանատու եմ պահում ինձ, հակառակը ծայրահեղություն կլինի և այլն։

Հետագայում գիտակցեցի, որ դա կոմպրոմիս էր ինտելեկտիս հետ (այն էլ ենթադրյալ ինտելեկտուալի տիրույթում), որը երբեք չեմ ներելու ինքս ինձ։

Իսկապես, երբեք, երբեք կոմպրոմիսների մի գնացեք սեփական ինտելեկտի հետ, կամ դրա հաշվին։ Լինի 100 մարդու համար, թե ինչքան ուզում է՝ լինեն…

Հա, դե հաղորդումից երևում է, որ այդպես էլ արեցին` նկարեցին նույն հարցուպատասխանը, բայց այդ անգամ արդեն ճիշտ պատասխանով…

Դե ես էլ արեցի այ, ինչ մնում է անել նման դեպքերում։ Մասնակցի «ավարտական բացիկում» ասացի, բառացիորեն, որ «փորձառությունը տպավորիչ էր, բայց ունեի առարկություններ, որոնք հայտնել եմ տեղում…»

Խոսելուց առաջ էլ հատուկ հարցրեցի` արդյոք «կտրելո՞ւ են» ։ Հավատացրին, որ նման բան չի նախատեսվում։ Ես էլ շատ կոռեկտ ձևով իմ առարկությունը այդկերպ արտահայտեցի այդ անարդարությանը։

Երբ մի 2 ամիս անց հաղորդումը դուրս եկավ, տեսա, որ իմ «ավարտական խոսքից» թողել են միայն «տպավորիչ էր»-ը։

Կապվեցի հաղորդման կազմակերպիչներից Դավիթի հետ, ով ասաց, որ «ոչ աշխատանքային օր եք զանգել» (շաբաթ օր էր)։ Ներկայացրեցի խնդիրը (տվյալ դեպքում իմ արտահայտած առարկությունը Հ1-ավարի լղոզելը, փրթելը) և խնդրեցի, որ մի սիրուն աշխատանքային օր այդ պրոդյուսերը հետ զանգի ու պարզաբանում տա… դեռ զանգում են։

Ես, իհարկե, պատրանքներ չունեմ մեր TV-ներից, հատկապես, Հ1-ից։ Ի վերջո, ասում են՝ հեռուստատեսության ամերիկացի հիմնադիրներից մեկը, կարծեմ, ինքն իրեն այն աշխարհ ուղարկելուց առաջ ասել է, որ «…հեռուստատեսությունում աշխատում են մարդիկ, որոնց այլ պարագայում դուք ոչ մի կերպ ձեր տան շեմից ներս չէիք թողնի»…

Ու այս ամենը հիմա գրեցի, որովհետև քիչ առաջ հեռավոր դիլիջանյան մի խանութի տիրոջ երեխա ևս ճանաչեց ինձ «Թույլ օղակից» ու այդ բալիկը շատ ոգևորված էր։

Չէի ուզի որևէ մեկի աշխարհը շուռ գա` «թույն» պրոդյուսերների թեթև հրահանգներով, բայց, մյուս կողմից էլ, այսքանից հետո կարող եք գոնե զգուշացնել հաջորդ, գալիք պոտենցիալ մասնակիցներին, թե, իրականում, տեղում ինչ մարտահրավերների կարող են բախվել  իրենք, նաև քո փորձից ելնելով, արդեն նախապես կիմանան իրենց անելիքը։

Կարծում եմ (միամտաբար)` Հ1-ը, պետք է շատ լուրջ մտածի ռեպուտացիոն ռիսկերի մասին… իսկ «Թույլ օղակը» չպետք է իր անբարեխղճությամբ, ապապրոֆեսիոնալությամբ մրցի, ասենք, «Պետյայի մոտ» հաղորդման հետ։ Իրոք, էլի։

Սա կարար կոչվեր no business like show business, բայց սա կոչվում է` «էս ինչ կեղտոտ պադյեզդ ա»։

Իսկ դուք թույլ և շատ փնթի օղակ եք»,- հայտարարել է Դավիթ Վարդազարյանը։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...