Դուք պարզապես վարչապետի խորհրդականի աթոռը փոխել եք գլխավոր դատախազի աթոռով. Գալստյանը՝ Վարդապետյանին

Մրտ 26, 2025

Դուք պարզապես վարչապետի խորհրդականի աթոռը փոխել եք գլխավոր դատախազի աթոռով՝ շարունակելով  իրականացնել վարչապետի հանձնակատարի առաքելությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

«Տիկին Վարդապետյան, ՀՀ Սահմանադրությամբ  դուք և ձեր կողմից ղեկավարվող կառույցը լիազորված  է լինելու մեր և մեր պետական շահերի գլխավոր պաշտպանը։

Այսպես է Սահմանադրությամբ և ցավոք՝ սոսկ թղթի վրա։ Իրականությունը բոլորովին այլ է։

Առիթ ունեցել եմ այս ամբիոնից հայտարարելու և  նորից եմ կրկնում՝ որքան էլ փորձեք  անկախ և անաչառ դատախազի իմիջ  ձևավորել, ձեզ չի հաջողվում»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի ԱԳՆ-ն խոսում է Ադրբեջանի ներկայացրած պահանջների տրամաբանությամբ․ Աշոտ Ղուլյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խոսում է Ադրբեջանի ներկայացրած պահանջների տրամաբանությամբ կամ նույնիսկ այդ լեզվով։ Սա շատ ցավալի է, որովհետեւ մենք չենք կարող այս հրապարակում կամ մյուս հրապարակներում խոսել մեր...

Ադրբեջանցուց ավելի ադրբեջանցի․ «Կարճ ասած»

Մինչ հաղորդմանն անցնելը դարձյալ դիմում եմ հարգելի հեռուստադիտողներին՝ որևէ հավանությաննշան, մեկնաբանություն թողնել սոցհարթակներում «Կարճ ասծաը» դիտելիս։ Դա շատ կարևոր է հղորդման առավել տարածման, լայն...

Իրանի նկատմամբ ցանկացած ագրեսիա կարժանանա զինված ուժերի կոշտ պատասխանին․ Իրանի ԱԳՆ

Իրանի նկատմամբ ցանկացած ագրեսիա կարժանանա զինված ուժերի կոշտ պատասխանին․ Իրանի ԱԳՆ

Իրանի նկատմամբ ցանկացած արտաքին ագրեսիա կարժանանա ԻԻՀ ԶՈՒ  կոշտ պատասխանին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իսրայելի հայտարարությունները՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության...

Անգամ ձեռք բերված և իրականացման փուլում գտնվող պայմանավորվածություններին չենք կարողանում լինել տեր ու պատասխանատու. Հակոբ Բադալյան

Անգամ ձեռք բերված և իրականացման փուլում գտնվող պայմանավորվածություններին չենք կարողանում լինել տեր ու պատասխանատու. Հակոբ Բադալյան

«Հայաստանի նախագահը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ներդրումային ամենամյա համաժողովին մասնակցելու: Գրավիչ գործուղում է, անշուշտ: Բայց հարց է առաջանում, Հայաստանն ինչ է շահում դրանից, եւ ինչ էր կորցնելու՞, եթե օրինակ չլիներ այդ գործուղումը: Իհարկե, եթե...

«Ի դեպ». Արցախը հանձնելուց հետո Փաշինյանը ձեռնամուխ է եղել արխիվի ոչնչացմանը

2024 թվականի մարտի 25-ից Yerevan.Today-ը մեկնարկեց րիլային ֆորմատով նոր հաղորդաշար` «Ի դեպ» խորագրով: Հաղորդաշարի նպատակն է կարճ տեսանյութերի միջոցով հանրությանը տեղեկացնել Հայաստանում, Հայաստանից դուրս և Հայաստանի...