Դուք նույնպես հանցակից եք «ԳՈՅ» թատրոնի ոչնչացման գործընթացին. Սարգիս Արզումանյանը՝ Ժաննա Անդրեասյանին

Մրտ 26, 2025

«Գոյ թատրոնի» կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը  բաց նամակով դիմել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին.

«Հարգելի՛ տիկին Անդրեասյան,

Ես դիմում եմ Ձեզ՝ որպես ՀՀ ԿԳՄՍ նախարարության ղեկավարի, քանի որ Ձեր ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) ղեկավար Վարդան Մկրտչյանի գործողություններն անցել են ոչ միայն բարոյականության, այլև օրենքի սահմանները։

Մարտի 24-ին լրացավ մեկ տարին, ինչ ապօրինի կերպով փակվել է «ԳՈՅ» թատրոնը, իսկ այս ընթացքում մենք ականատես ենք եղել մշակութային հաստատության համակարգված ոչնչացմանը։

Վերջին և հատկապես վտանգավոր քայլն իրականացվեց օրեր առաջ․ Սունդուկյան թատրոնի ղեկավարությունը ապամոնտաժել է «ԳՈՅ» թատրոնի հանդիսատեսի համար նախատեսված նստատեղերը։

Այդ գործողությունը ակնհայտորեն արվել է՝

Թատրոնը որպես մշակութային կենտրոն վերացնելու նպատակով, «ԳՈՅ» թատրոնի ժառանգությունը վերջնականապես ջնջելու մտադրությամբ, մեր պայքարը բարոյապես ու ֆիզիկապես ճնշելու հաշվարկով։

Մամուլում արդեն շրջանառվում է Վարդան Մկրտչյանի արձագանքը, որտեղ նա հերքում է իր մասնակցությունը նստատեղերի հեռացման հարցում և հայտարարում, որ «ԳՈՅ» թատրոնը գոյություն չունի։

Եթե նա կապ չունի, ապա ո՞վ է տվել այդ հրահանգը։

Եթե «ԳՈՅ» թատրոնը գոյություն չունի, ապա ինչո՞ւ են այդքան հետևողականորեն ջնջում նրա պատմության հետքերը։

Սա արդեն ոչ միայն Սունդուկյան թատրոնի, այլև Ձեր նախարարության պատասխանատվության շրջանակում է, քանի որ ՊՈԱԿ-ը գործում է ԿԳՄՍ նախարարության վերահսկողության ներքո։

ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է․ ՈՉ ՈՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԿԱՆԽԱԿԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՈՎ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԹԱՏՐՈՆԸ

Նշեմ, որ «ԳՈՅ» թատրոնի գործը դեռ գտնվում է դատարանում, և այն իրավականորեն վերջնական լուծում չի ստացել։

Սա նշանակում է, որ Սունդուկյան թատրոնի ցանկացած գործողություն, որն ուղղված է «ԳՈՅ» թատրոնի վերացմանը, օրենքի կոպիտ խախտում է, քանի որ դեռևս չկա դատական վերջնական վճիռ։

Եթե ԿԳՄՍ նախարարությունը չի վերահսկում իր ենթակայության տակ գտնվող կառույցները, ապա Դուք անմիջական պատասխանատվություն եք կրում այս ապօրինությունների համար։

  1. Պահանջում եմ, որ ԿԳՄՍ նախարարությունը անհապաղ արձագանքի և խստագույնս կարգի հրավիրի Վարդան Մկրտչյանին, որպեսզի նա դադարեցնի թատրոնի վերացմանն ուղղված քայլերը։
  2. Պահանջում եմ, որ նախարարությունը հստակ պատասխանի՝ տեղյակ է արդյոք Վարդան Մկրտչյանի կատարած քայլերից, և եթե այո, ապա ինչու՞ չի միջամտել։
  3. Եթե ԿԳՄՍ նախարարությունը որևէ քայլ չի ձեռնարկում, ապա սա նշանակում է, որ Դուք նույնպես հանցակից եք «ԳՈՅ» թատրոնի ոչնչացման գործընթացին։

Այս ամենի համար ամբողջական քաղաքական և իրավական պատասխանատվությունն ընկնում է ոչ միայն Վարդան Մկրտչյանի, այլև Ձեր՝ որպես ոլորտի ղեկավարի վրա։

Եթե որևէ կերպ չկանխեք այս ապօրինությունները, ապա ընդունեք, որ մշակույթի հանդեպ հանցագործությունն իրականացվում է նաև Ձեր լուռ համաձայնությամբ։

Սպասում եմ Ձեր անհապաղ արձագանքին և կոնկրետ քայլերին»։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի ԱԳՆ-ն խոսում է Ադրբեջանի ներկայացրած պահանջների տրամաբանությամբ․ Աշոտ Ղուլյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խոսում է Ադրբեջանի ներկայացրած պահանջների տրամաբանությամբ կամ նույնիսկ այդ լեզվով։ Սա շատ ցավալի է, որովհետեւ մենք չենք կարող այս հրապարակում կամ մյուս հրապարակներում խոսել մեր...

Ադրբեջանցուց ավելի ադրբեջանցի․ «Կարճ ասած»

Մինչ հաղորդմանն անցնելը դարձյալ դիմում եմ հարգելի հեռուստադիտողներին՝ որևէ հավանությաննշան, մեկնաբանություն թողնել սոցհարթակներում «Կարճ ասծաը» դիտելիս։ Դա շատ կարևոր է հղորդման առավել տարածման, լայն...

Իրանի նկատմամբ ցանկացած ագրեսիա կարժանանա զինված ուժերի կոշտ պատասխանին․ Իրանի ԱԳՆ

Իրանի նկատմամբ ցանկացած ագրեսիա կարժանանա զինված ուժերի կոշտ պատասխանին․ Իրանի ԱԳՆ

Իրանի նկատմամբ ցանկացած արտաքին ագրեսիա կարժանանա ԻԻՀ ԶՈՒ  կոշտ պատասխանին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իսրայելի հայտարարությունները՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության...

Անգամ ձեռք բերված և իրականացման փուլում գտնվող պայմանավորվածություններին չենք կարողանում լինել տեր ու պատասխանատու. Հակոբ Բադալյան

Անգամ ձեռք բերված և իրականացման փուլում գտնվող պայմանավորվածություններին չենք կարողանում լինել տեր ու պատասխանատու. Հակոբ Բադալյան

«Հայաստանի նախագահը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ներդրումային ամենամյա համաժողովին մասնակցելու: Գրավիչ գործուղում է, անշուշտ: Բայց հարց է առաջանում, Հայաստանն ինչ է շահում դրանից, եւ ինչ էր կորցնելու՞, եթե օրինակ չլիներ այդ գործուղումը: Իհարկե, եթե...

«Ի դեպ». Արցախը հանձնելուց հետո Փաշինյանը ձեռնամուխ է եղել արխիվի ոչնչացմանը

2024 թվականի մարտի 25-ից Yerevan.Today-ը մեկնարկեց րիլային ֆորմատով նոր հաղորդաշար` «Ի դեպ» խորագրով: Հաղորդաշարի նպատակն է կարճ տեսանյութերի միջոցով հանրությանը տեղեկացնել Հայաստանում, Հայաստանից դուրս և Հայաստանի...