Դուք ինչ ուզենաք կկապեք, ինչ ուզենաք կասեք, բայց ես քաղաքական հենարան չունեմ. Վարդան Ղուկասյան

Ապր 16, 2025

Ես չունեմ քաղաքական հենարան։ Այս մասին Գյումրու քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Դուք ինչ ուզենաք կկապեք, ինչ ուզենաք կասեք: Ես քաղաքական հենարան չունեմ, քաղաքականության մեջ ոչ մեկի հետ չեմ համագործակցում Բարձրաձայն ասում եմ և իմ խոսքերը խնդրում եմ հիմք ընդունեք: Քաղաքական որոշ գործիչների պես չընդունեք, որ ասենք մի օր մի բան են ասում, հետո այլ բան են ասում, հետո այլ բան են ասում: Ես հիմա ոչ մեկի հետ քաղաքական առումով ճանապարհ չեմ գնում այս պահի դրությամբ: Հետագայում միգուցե կլինի ի՞նչ է պատահել որ, երբեք մի ասա երբեք:

Բոլորը խմբակցությունները իրենց ձայնը տվեցին, դրանից հետո կհամագործակցենք, կաշխատենք: Մեկը կարող է մի կուսակցության պատկանելիություն ունենա, մեկը մյուս կուսակցության պատկանելիություն ունենա, բայց մեր հիմքը պիտի լինի քաղաքի շահը: Պետք է լինի համերաշխություն, խառնակչություն չանել, ոտ չպահել, խոսքին տեր լինել, ասած խոսքը պահել, մարդու հետևից դավեր չդավել, իմ ապրած կյանքը այդպիսին է»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Նմանատիպ նյութեր

Տիգրան Ուլուբաբյանի բնակարանում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը մերժեց. Ռոման Երիցյան

Տիգրան Ուլուբաբյանի բնակարանում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը մերժեց. Ռոման Երիցյան

«Ուժգին ապտակ ՀՀ քննչական կոմիտեին Տիգրան Ուլուբաբյանի գործով։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը և ավազակության հետ կապված քննությանը հետաքրքրող տվյալներ հայտանբերելու նպատակով Տիգրանի բնակարանում խուզարկություն կատարելու քննիչի...

ԳԴ-ն մոլորեցնում է հանրությանը, գաղտնի պահում՝ ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ հետախուզումը դադարեցվել է՞. «Փաստինֆո»

ԳԴ-ն մոլորեցնում է հանրությանը, գաղտնի պահում՝ ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ հետախուզումը դադարեցվել է՞. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. ՀՀ-ն ադրբեջանցի ռազմական հանցագործ Քամիլ Զեյնալլիի նկատմամբ հետախուզումն ԱՊՀ տարածքում դադարեցրել է 2024 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։ Այդ մասին ասվում էր դատախազության պաշտոնական գրության մեջ՝ նշելով, թե այդպիսով...

ՔՊ-ն խմում է «սիրելի» ժողովրդի կենացը․ «Կարճ ասած»

Վանաձոր այցելած Նիկոլին քաղաքացին ասում է՝ Հեղափոխությունից հետո վստահ էինք, որ բնակարան ենք ունենալու, բայց չունեցանք։ Նիկոլը պատասխանում է՝ Հեղափոխության իմաստն ու նպատակը մարդկանց տներ բաժանելը չի...

Այսօր Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն. Օսկանյան

Այսօր Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն. Օսկանյան

Այսօր, երբ գրեթե բոլորս կենտրոնացած ենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակի վրա՝ անկախ այդ նպատակի իրագործման ուղուց, կարևոր է՝ և՛ մեզ համար, և՛ հանրության, հստակեցնել մի շարք հիմնարար հարցեր, որոնք, իմ գնահատմամբ, մինչ այժմ միասնական ձևակերպում չունեն և խոչընդոտում...

Կոլեգաներդ, ինչպես և դու, չեն հասկանում, որ իշխանության հետ ԼԱԱԱԱՎ լինելը չի ապահովագրում նրանց պաշտոնանկումից․ Մհեր Մկրտչյան

Կոլեգաներդ, ինչպես և դու, չեն հասկանում, որ իշխանության հետ ԼԱԱԱԱՎ լինելը չի ապահովագրում նրանց պաշտոնանկումից․ Մհեր Մկրտչյան

Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Էմին ջան թեթև տար))).. Հիմա քեզ տհաճ ա, որ ուրիշ թատրոնների կոլեգաներդ նույնիսկ հանրային կես բառ չեն արտաբերի: Այդ լռությունը նրա համար է Էմին ջան, որ դու իմանաս իրանց գինը, նաև հիշես թե ինչու ես լուռ եղել ինքդ))))......