Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է ուղարկել և շրջվել Սաուդյան Արաբիայի վրայով, — հաղորդում է The Times of Israel-ը։
Flydubai-ի չվերթը փոխանցել է 7700 կոդը՝ միջազգային արտակարգ իրավիճակի ազդանշանը։ Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն, Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները բարձրացել են օդ՝ ուղևորատար ինքնաթիռը որսալու համար։
Ինքնաթիռում կա մոտ 180 ուղևոր։
Միջադեպի մանրամասները դեռևս անհայտ են։




