Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դու Արցախը հանձնելու մեջ ես մեղավոր, 5,000 ջահել տղերքին սպանդի տանելու մեջ ես մեղավոր, 120,000 հայի գաղթի մեջ ես մեղավոր, տասնյակ հայերի Բաքվին հանձնելու մեջ ես մեղավոր, Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակվելու մեջ ես մեղավոր, հարյուր հազարավոր մարդկանց խաբելու մեջ ես մեղավոր, տասնյակ քաղբանտարկյալներ բանտերում պահելու մեջ ես մեղավոր և շատ այլ բաների:
Խնձորը առանց կտրելու ուտելու համար մեղավոր չես»:
Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...



