«Դպրոցը ունի ուրույն ձեռագիր, որը պիտի չփոխվի»․ Պուշկինի դպրոցի անձնակազմի բողոքի ակցիան

28 Հուլիսի, 2025

Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական  դպրոցի մանկավարժական անձնակազմը և ծնողական համայնքը այսօր՝ հուլիսի 28–ին ակցիա են կազմակերպել քաղաքապետարանի դիմաց։ Նրանք խնդրում են քաղաքապետարանից դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում անփոփոխ թողնել Զառա Բարսեղյանին։

Դպրոցի փոխտնօրեն Ռոզա Զաքարյանի խոսքով՝ նրանք լրատվամիջոցներից են տեղեկացել, որ 122 դպրոցի տնօրենը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից և նշանակվել Պուշկինի դպրոցում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Աշակերտներից մեկի ծնողն էլ նշեց, որ խոստումը չի պահվել, որովհետև նրանց ասել էին՝ քանի դեռ հիմնական տնօրենի հետ կապված դատական պրոցեսը ընթացքում է, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի դպրոցի ներսից, այս պարագայում Զառա Բարսեղյանը, որը բազմամյա փորձ ունի դպրոցում։

 

Նմանատիպ նյութեր

«Ռոսատոմ»-ը հաստատել է ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը

«Ռոսատոմ»-ը հաստատել է ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը

Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ներկայացուցիչները հաստատել են ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմ»-ը։ «Երևանում կայացել է Համատեղ համակարգող կոմիտեի հինգերորդ նիստը,...

«Ի դեպ»․ Քննությունը դեռ չի սկսվել, բայց Փաշինյանն արդեն վարկած ունի

«Ի դեպ»․ Քննությունը դեռ չի սկսվել, բայց Փաշինյանն արդեն վարկած ունի

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վերջապես մեկնաբանել է Շաքիում օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը և սովորության համաձայն՝ դեպքի իր վարկածն է ներկայացրել: Հետաքրքիր է, որ Փաշինյանն ինքն է նույն հարցազրույցում նշում, որ դեռ քննություն պետք է...

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական վարչությունից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կարգապահական վարույթ է նախաձեռնվել՝ նրանց կողմից նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաև ԱԺ տարածքում...

Մայր Աթոռի պահանջն է՝ Եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգումը

Մայր Աթոռի պահանջն է՝ Եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգումը

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտնում է. «Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ մի խումբ հեղինակավոր իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ, որի...