Դիլիջանի անտառները նորից կարող են բռնկվել. «Հրապարակ»

5 Դեկտեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 3-ի կեսօրին Իջեւան-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի Գոշ տանող խաչմերուկից քիչ հեռու, Դիլիջան ճանապարհի վերեւի մասում անտառի գլխին ծխի մեծ ամպ էր կանգնած։ Դիլիջանի բնակիչները մեզ հայտնեցին, որ հերթական անգամ Դիլիջանի աղբավայրն է այրվում։ Այդքան մեծ ծախսեր արվեցին, ջանքեր գործադրվեցին, հրդեհը մարելու համար օգնության հասան անգամ վանաձորցի հրշեջները, որոնք ավտովթարի ենթարկվեցին, եւ զոհ ու վիրավորներ ունեցանք։

Ի վերջո, մի կերպ մարեցին Դիլիջանի ազգային պարկի անտառներում բռնկված հրդեհի օջախները, հրդեհ, որը Տավուշի անտառներին, բուսական, կենդանական աշխարհին, շրջակա միջավայրին մեծ վնաս հասցրեց։ Դիլիջանում դեռ անձրեւ, ձյուն չեն տեղում, չոր տերեւները՝ խաշամը, հեշտորեն կարող է նորից բռնկվել, եւ հիմա հարկավոր էր տասնապատիկ զգույշ լինել։ Մինչդեռ Դիլիջանի աղբավայրն է վառվում, որից կարող է նոր՝ ավելի ուժեղ հրդեհ բռնկվել, քանի որ թեթեւ քամին, կեդանիները, թռչունները կրակը կարող են տարածել անտառներում։

Սրան նպաստում է նաեւ այն, որ Դիլիջանի աղբավայրը ցանկապատված չէ, այնտեղ կովեր են արածում՝ սնվելով թունավոր նյութերով։ Իսկ Դիլիջանի համայնքապետարանը միջոցներ չի ձեռնարկում աղբավայրը ցանկապատելու, հրդեհները բացառելու ուղղությամբ։ Վերահսկող մարմիններն էլ, օրինակ՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը, չեն նկատում աղբավայրի ողբալի վիճակը։

Նմանատիպ նյութեր

Ավտովթար՝  Կոտայքի մարզում. 5 վիրավորներից 4-ը ՌԴ քաղաքացիներ են

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. 5 վիրավորներից 4-ը ՌԴ քաղաքացիներ են

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 127 կմ հատվածում, «Բոմբ» ակումբի մոտ «Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford» մակնիշի...

Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Շերամի փողոցում դի է հայտնաբերվել. Շամշյան

Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Շերամի փողոցում դի է հայտնաբերվել. Շամշյան

Այսօր՝ օգոստոսի 12-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ բժիշկների...

Դատախազությունը հիմա էլ պատրաստվում է «խլել» «Առինջ մոլի»-ի տարածքը. «Փաստինֆո»

Դատախազությունը հիմա էլ պատրաստվում է «խլել» «Առինջ մոլի»-ի տարածքը. «Փաստինֆո»

Կոտայքի մարզի դատախազությունը հիմա էլ պատրաստվում է «խլել» Առինջ մոլի տարածքը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Կոտայքի մարզի դատախազությունը հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ...

Սպանված կնոջ եղունգների տակ հայտնաբերվել է Սիսիանի նախկին ոստիկանապետի ժ/պ-ի մաշկից կտորներ․ «Իշխանություն»

Սպանված կնոջ եղունգների տակ հայտնաբերվել է Սիսիանի նախկին ոստիկանապետի ժ/պ-ի մաշկից կտորներ․ «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝   բնակարանային գողություն կատարելու համար երկու տարեց կանանց սպանության մեջ մեղադրվող անձը Սիսիանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ, ոստիկանապետի ժ/պ Գարիկ Մուրադյանն է։ Դատագենետիկական փորձաքննությամբ սպանված...

ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում․  «Հրապարակ»

ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում․ «Հրապարակ»

Մայր բուհի կայքէջից տեղեկացանք, որ Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտը (American Research Institute of the South Caucasus, ARISC), որը գործում է ԵՊՀ կազմում, իր հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպում է առցանց գիտաժողով, որը նվիրված է...