«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում մոլեգնած հրդեհների դեպքի առթիվ 10 օր անց նախաձեռնվել է քրեական վարույթ

3 Դեկտեմբերի, 2025

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում օրեր շարունակ մոլեգնած հրդեհների դեպքի առթիվ  նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր հատվածներում 2025թ․ նոյեմբերի 21-ից բռնկված հրդեհների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում 2025թ․ դեկտեմբերի 1-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով (Պետական, համայնքային սեփականություն հանդիսացող կամ այլ անձանց պատկանող ծառը, թուփը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, որն իրականացվել է՝ բնության հատուկ պահպանվող տարածքում, հրկիզման կամ հանրավտանգ այլ եղանակով, ինչը պատճառել  է խոշոր չափերի գույքային վնաս)։

«Քրեական վարույթով իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ՝ նախաքննության համակողմանիությունն ու բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշել են ՔԿ-ից։

  Ինչ վերաբերում է հակառակորդի կողմից հրդեհելու մասին լուրերին, ՔԿ-ից նշել են, որ քրեական վարույթում նման  տվյալներ առկա չեն։
Հիշեցնենք, որ օրեր շարունակ Հայաստանի միաժամանակ տարբեր մարզերում հրդեհներ են։  Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհը բռնկվել էր նոյեմբերի 21-ից՝ երեք օջախով, որն առ այս պահը չի մարվել։ Հաջորդիվ՝ հրդեհներ են բռնկվել նաև Շիրակի և Տավուշի մարզերում, ընդ որում, հրդեհվում է նաև «Դիլիջան ազգային պարկը», ինչն արգելոց է, բնությանն աննախադեպ վնաս է հասցվել։ Դիլիջանի տարածքում հրդեհները չորս օջախից են։ Ի դեպ, մամուլում նաև տեղեկություններ են եղել, համաձայն որի՝ Վահան բնակավայրի հատվածում հրդեհը ներթափանցել է հակառակորդի կողմից՝ անտառային հատվածից, ինչը հաստատել էր Ճամբարակի փոխքաղաքապետ Ռոբերտ Օհանյանը։  Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կասկածներ ունի, որ հրդեհները պատահական չեն։

Նմանատիպ նյութեր

ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպաններն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ

ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպաններն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ

Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ են այցելել ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպանները: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից: ՊԵԿ-ի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է անցակետի վերանորոգման և վերազինման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու նշել, որ...

Երևանի թիվ 60 մանկապարտեզի տարածքում քամու հետևանքով ծառ է կոտրվել․ տուժածներ չկան

Երևանի թիվ 60 մանկապարտեզի տարածքում քամու հետևանքով ծառ է կոտրվել․ տուժածներ չկան

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած հսկայական ծառը տապալվել է, բարեբախտաբար էլեկտրալարերի վրա է հայտնվել ու գետնին չի ընկել։...

Վաղը Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի Բժշկության Ավետարանը․ Արագածոտնի թեմ

Վաղը Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի Բժշկության Ավետարանը․ Արագածոտնի թեմ

Օգոստոսի 30-ին Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու օծման 14-րդ տարեդարձի առիթով կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Արագածոտնի թեմից հայտնում են, որ տարիներ շարունակ, Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ձևավորված բարի ավանդույթի...

Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ Գրոսի

Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ Գրոսի

ԱԷՄԳ-ն աշխատում է Զապորոժիեի ԱԷԿ-ում արտաքին էլեկտրաէներգիայի անջատումների սպառնալիքի պատճառով ևս մեկ տեղական հրադադարի գոտի ստեղծելու ուղղությամբ, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ ԱԷՄԳ-ի ղեկավարը զգուշացրել է Զապորոժիեի ԱԷԿ-ում մոտ տասը օրից...

Ավտովթար՝ Երևանում. հարսանեկան արարողության մեկնող մեքենաներ են բախվել

Ավտովթար՝ Երևանում. հարսանեկան արարողության մեկնող մեքենաներ են բախվել

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Թբիլիսյան 14/2 հասցեի դիմաց «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում...