Դիանա Գասպարյանը տուգանվել է 300 հազար դրամով

Ապր 11, 2025

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300 հազար դրամով տուգանել է Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանին:

Նշենք, որ հանձնաժողովը «Ազատության» հրապարակման հիման վրա վարույթ էր հարուցել ենթադրյալ շահերի բախման փաստի առթիվ։

Դիանա Գասպարյանը, ըստ հրապարակման, սեղմված բնական գազի ձեռքբերման պայմանագիր էր կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի գազալցակայանի հետ։ Գործարքի գինը կազմել էր 13.6 մլն դրամ։

Հանրային ծառայության մասին օրենքի համաձայն՝ եթե պաշտոնյայի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր վերադասին ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախման մասին։ Քանի որ համայնքապետերը չունեն վերադաս մարմին, շահերի բախման հանգամանքների վերաբերյալ պետք է հայտարարություն ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչը Գասպարյանը չէր արել:

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Վաղարշապատի համայնքապետն այս պայմանագրի կնքմամբ կատարել է գործողություն, որ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի։

Նմանատիպ նյութեր

Իրանի նավահանգստում տnւժածների թիվը հասել է 1139-ի

Իրանի նավահանգստում տnւժածների թիվը հասել է 1139-ի

Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում շաբաթ տեղի ունեցած հզոր պայթյունի և բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 1139-ի. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Իրանի կառավարության ներկայացուցիչը։ Ինչ վերաբերում է զոհերին, ապա ըստ...

Վատիկանում հայտարարվել է 9-օրյա սուգ

Վատիկանում հայտարարվել է 9-օրյա սուգ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից հետո Վատիկանը հայտարարել է 9-օրյա սուգ։ Այս մասին գրում է Corriere della Sera-ն։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նշվում է, որ այս ընթացքում կմատուցվեն պատարագներ՝ ի հիշատակ պապի։ Դրանք բաց են բոլոր հավատացյալների համար, բայց ամեն օր...

Եթե Փաշինյանը նվազագույն բարոյականություն ունենար, ապա այսօր կայցելեր Սոնա Մնացականյանի գերեզմանին. Ասլանյան

Եթե Փաշինյանը նվազագույն բարոյականություն ունենար, ապա այսօր կայցելեր Սոնա Մնացականյանի գերեզմանին. Ասլանյան

«Եթե Նիկոլ Փաշինյանը նվազագույն բարոյականություն ունենար, ապա իր հորինած «քաղաքացու օրը» նշելու փոխարեն այսօր կայցելեր իրեն ուղեկցող ավտոշարասյան կողմից երեք տարի առաջ վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գերեզմանին, ում հոգեհանգստի ու հուղարկավորության...

Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով տnւժածների թիվը հասել է 700-ի

Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով տnւժածների թիվը հասել է 700-ի

Իրանի Բանդար-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ, ավելի քան 700 վիրավոր: Այս մասին հայտնել է Հորմոզգան նահանգի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչ Մեհրդադ Հասանզադեն։ Իսրայելական 12-րդ հեռուստաալիքը հաղորդել...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին

Սույն թվականի ապրիլի 26-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը, որին ներկա գտնվեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...