Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են․ «Հրապարակ»

10 Հոկտեմբերի, 2026

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Հոկտեմբերի 8-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Լեւոն Քոչարյանը, Աննա Գրիգորյանն ու Արթուր Խաչատրյանը հանդիպել էին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ հունիսի 7-ի ընտրություններին ամենաշատ ձայներ հավաքած երեք ընդդիմադիր ուժերի ղեկավարների դեմ քրեական հետապնդումների, TRIPP-ը, գերիների ու Հայաստան ներխուժած զինված ադրբեջանցու հարցերը։

Մեր տեղեկություններով, երկուշաբթի օրը նախատեսվում է հանդիպում «Հայաստան» խմբակցության անդամների եւ ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ: Չնայած հանդիպումը հնարավոր է հետաձգվի, քանի որ ԱԺ-ն երկուշաբթի օրը արտահերթ նիստ է հրավիրել։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունն արդեն հանդիպումներ է ունեցել Շվեդիայի, Հոլանդիայի, Բելգիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ։

 

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 %-ը. «Հետք»

Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 %-ը. «Հետք»

2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները և զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ մասին գրում է «Հետք» պարբերականը։ «Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական...

Ստիպում եք հանրայնացրել ձեզ ուղղված նամակները. Լիլիթ Գալստյանը՝ Սրբուհի Գալյանին

Ստիպում եք հանրայնացրել ձեզ ուղղված նամակները. Լիլիթ Գալստյանը՝ Սրբուհի Գալյանին

Սիրուն չի, Տիկին Գալյան, նաև՝ ազնիվ չէ. մեր ուշադրության կենտրոնում նաև ՔԿՀ-ներում տառապnղ մեր հարյուրավոր քաղաքացիներն են, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Աչքովս ընկավ Սրբուհի Գալյանի Հ1-տաղավարում զրույցը, ուր Արդարադատության նախարարը...

Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 2/1 հասեցի դիմաց՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են  2 «Mercedes», «Nissan Tiida», «Kia Forte» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։...

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Սևանի, Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին...

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բասիլիոս Մար Թոմա Մատթեոս III-ը զորակցություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցին։ «Մեզ միավորում են նույն հավատքը և...