Դատախազությունը մինչ օրս չի պատասխանել հարցին՝ Սամվել Կարապետյանը կարո՞ղ է տեսաուղերձ հղել, թե ոչ. փաստաբան

25 Փետրվարի, 2026

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Հարգելի գործընկերներ, եթե Ձեզ փոխանցեն Պրոբացիայի ծառայության կիսատ «գրություն», պարզապես անտեսեք այն: Նման հարցերի ու իրավական հետևանքների գնահատող մարմինը քննչական և դատախազության պաշտոնատար անձինք են: Ի դեպ հարցադրումը հետևյալն է. թույլատրվում է Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ, թե ոչ: Պատասխանը ենթադրում է այո, կամ ոչ: Այս պարզ ու պրիմիտիվ հարցին մինչ օրս չի պատասխանել Դատախազությունը, իսկ Քննչական մարմինը նոր դիմումին ի պատասխան կրկին անգամ մերժել է, պատճառաբանելով, որ չի կարող պատասխանել այդ հարցին:
Կրկին անգամ առաջարկում և պահանջում եմ.
1) դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, կամ 2) Վերացնել ապօրինի խափանման միջոցը, և/կամ 3) Դատախազությանը և Քննչական մարմնին «հորդորել» տալ հստակ պատասխան, այս պարզ հարցին:
Ի դեպ էթիկական նկատառումներից ելնելով ինքս չեմ հրապարալել գրագրության ու պատասխանների տվյալները»:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...