Դատախազությունը կբողոքարկի Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցու արդարացման վճիռը

Ապր 15, 2025

Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող արցախցի 72-ամյա  Ալբերտ Առստամյանին արդարացնելու դատական ակտը։

Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ դատական ակտը ստանալուց հետո վերաքննիչ բողոք կներկայացվի։

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին  դատարանն արցախցի Ալբերտ Առստամյանին արդարացրել էր։

Ալբերտ Առստամյանին   մեղադրում էին  2024թ օգոստոսի 23-ին Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար։

Առստամյանը բազմիցս հայտարարել է, որ այդ քայլով իր  դժգոհությունն է արտահայտել Փաշինյանի վարած քաղաքականությանը, մասնավորապես, Արցախը հանձնելուն։

Նմանատիպ նյութեր

ՊՆ հերթական հերքումը

ՊՆ հերթական հերքումը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի...

Փաշինյանի Ծիծեռնակաբերդ այցելելը կարող է «վշտացնել» Թուրքիային ու Ադրբեջանին․ «Փաստ»

Փաշինյանի Ծիծեռնակաբերդ այցելելը կարող է «վշտացնել» Թուրքիային ու Ադրբեջանին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, մի քանի օր առաջ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի՝ ներքին խողովակներով հերթական զրույցի ժամանակ վերջինս թափանցիկ ակնարկներ...

Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար․ «Ժողովուրդ»

Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայասաթ 1»-ը դարձել է ձախողում Հայաստանի տիեզերագնացության հիմքի համար։ Հիշենք «Հայասաթ 1»-ի մասին. «Հայասաթ-1»-ը Հայաստանի առաջին՝ մասնավոր նախաձեռնությամբ ստեղծված արբանյակն է, որը տիեզերք է արձակվել 2023 թվականի դեկտեմբերի 1-ին...