Դատավորը ցույց տվեց, որ հավատարիմ է ՀՀ սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությանը և որ Հայաստանի Հանրապետությունում կարող է գործել ազատ կարծիք արտահայտելու իրավունքը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, դատական նիստից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետաց արցախցու փաստաբան Ռոման Երիցյանը։
«Վստահ եմ, որ դատախազությունը կբողոքարկի։ Եթե դատախազությունը բողոքարկող չլիներ, ապա առհասարակ դատարանում կհրաժարվեր այս աբսուրդի հասնող մեղադրանքից։ Այնուամենայնիվ, ինչպես երևաց վերջին դատական նիստում հանրային մեղադրողի հայտարարություններից, ինձ համար ակնհայտ է, որ դատախազությունը կբողոքարկի, սակայն հույս ունեմ, որ վերաքննիչ դատարանը ևս հետևողական կմնա սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությանը և ևս կմերժեն դատախազի բողոքը»,- ասաց նա։
Հիշեցնենք, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, արդարացման վճիռ է կայացրել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող տարեց Ալբերտ Առստամյանի նկատամբ։
Մանրամասն՝ տեսանյութում։