Դատավոր Վահե Դոլմազյանի հեղինակությունը խայտառակ ցածր է․ «Ժողովուրդ»

Մրտ 27, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով helpcourt.am մասնագիտական կայքը, արձանագրեց, որ դատավոր Վահե Դոլմազյանի հեղինակությունը խայտառակ ցածր է։

Տեղեկացնենք, որ Հայաստանի 355 դատավորների այդ կայքում փաստաբանները դրել են գնահատականներ՝ իրենց վարած դատական նիստերի ժամանակ օրինականությունը, էթիկայի նորմերի պահպանումը, օբյեկտիվ որոշումների կայացումը եւ շատ այլ մասնագիտական հարցեր հաշվի առնելով։

Եվ ահա, ուսումնասիրելով նախկին դատախազ, 08.08.2022 թվականից ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնին նշանակված Վահե Դոլմազյանին տրված գնահատականը, արձանագրեցինք, որ ամենացածր վարկանիշն ունեցողներից է՝ ընդամենը 5: Համեմատության համար նշենք, որ ամենաբարձր ցուցանիշն ունի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը՝ 119 վարկանիշով, կամ, դարձյալ որպես համեմատություն նշենք, բարձր վարկանիշ ունի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը՝ 80:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազը նույն Վահե Դոլմազյանն էր, որը ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող գեներալին՝ Արցախի հերոսին ազատ արձակելուն դեմ էր։
Դեռեւս 2019 թվականին Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը մի քանի անգամ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ մինչեւ 5 մլն դրամ գրավի դիմաց Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու, քանի որ նա ծայրահեղ ծանր վիճակում էր։ Սակայն մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը չէր ազատում նրան՝ հակադարձելով, թե Գրիգորյանը գտնվում է անհրաժեշտ բավարար հսկողության ներքո, եւ փաստաբանների նշած հիմնավորումները փաստարկված չեն։

Արդյունքում, ավելի քան մեկուկես տարի անազատության մեջ գտնվելուց հետո՝ 2020-ի հունվարի 15-ին, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ Իսկ խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության հարցը քննարկվեց այն բանից հետո, երբ Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացավ ու նա ամիսներ անց մահացավ։

Այսինքն, շինծու մեղադրանքով (դրա մասին հայտարարել է վարույթ հարուցած մարմնի՝ ԱԱԾ-ի նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը) Դոլմազյանը նրան կալանքի տակ պահեց՝ որպես մեղադրող դատախազ իր գործուն առարկություններով, մեղադրանքը պնդեց մինչեւ վերջ, եւ մահն էլ, ըստ էության, մնաց հենց իր խղճին (այս մասին դատարանում հայտարարել է նաեւ Արմեն Աշոտյանը):

Դոլմազյանը, իհարկե, ստացավ գեներալին դատելու ծառայության համար գնահատական, ինչպես հնչել է տարբեր կարծիքներում. նրան պարգեւատրեցին գեներալին դատելու համար՝ դարձնելով Հակակոռուպցիոն դատարանի դատավոր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Եթե իմանայինք, թե ինչ է գալու մեր գլխին, գուցե և խելքի գայինք. Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է «ՕՐՀԱՍԱԿԱՆ Տեղի ունեցողի գլխավոր պատճառն այն է, որ մեր ազգային վերնախավերն ու հասարակությունը անցնող օրերի, ամիսների ու տարիների ընթացքում այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ինչ վտանգավոր իրավիճակ է, ինչ կարգի թշնամի...

Ինչքան էլ ոռնան, որպես հաճախորդ իրենք այլևս անպիտան են. Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ Գյումրին մերժեց Նիկոլ Փաշինյանին ու իր հաճախորդներին։ Գյումրու ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը», անխնա կիրառելով վարչական ռեսուրսը և ընտրակեղծիքների նոր...

Սպասվում է կարճատև անձրև, նաև ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև, նաև ամպրոպ

Երևանում ապրիլի 3-ին՝ օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը  սպասվում է կարճատև անձրև, նաև ամպրոպ։ Ապրիլի 4-ին, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​Ապրիլի 3-7-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է...

Երկրում իրավիճակի փոփոխությունը կապված է համապետական ընտրություններին արդյունքների հետ` իհարկե եթե լինեն. փաստաբան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալը Մարտուն Գրիգորյանի կողմից տրված ձայներով ակնհայտ հանգամանք էր ընտրությունների արդյունքների պարզ դառնալու պահից: Կապ չունի Գրիգորյանը կհայտարարի այդ մասին, թե քվեարկության օրը...

Տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը Դատախազություն բողոք է ներկայացրել Վարդան Ղուկասյանի դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել: Տրանսգենդեր կինը «Հրապարակի» հետ զրույցում նշեց. «Այսօր դիմել...

Հայաստանի քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակության մասին տվյալներ՝ մարտի 23-29-ն ընկած ժամանակահատվածի համար։ Այսպես՝ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի...

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով նոր քննություն կիրականացվի. «Փաստինֆո»

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով նոր քննություն կիրականացվի։  Գործի վերանայման հիմքում դրվել է կոմայի մեջ գտնվող Արա Մխիթարյանի մահվան հանգամանքը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն ու մանրամասնում, որ փոխգնդապետի ծեծի գործով 5 տարի ժամկետով...

Նույնիսկ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումից հետո Հայաստանը խաղաղության ձեռք է մեկնել Ադրբեջանին. դեսպան

Ապրիլի 2-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի են ունեցել «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին» բանաձևի լսումները։ Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հուֆը։ Այդ մասին հայտնում են...