Դատարանը մերժեց Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրած կալանքը վերացնելուն ուղղված պաշտպանի միջնորդությունը

6 Նոյեմբերի, 2025

Դատարանը դռնփակ ռեժիմով քննում էր «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը:

Քննարկումն ավարտվեց, և պաշտպան Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց. «Ես հանդես էի եկել միջնորդությամբ, որը վերաբերում էր Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրած կալանքը վերացնելուն, միաժամանակ նաև այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, գրավ՝ բացակայելու արգելքով ևս կիրառելուն: Հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ Արթուր Սարգսյանի հայրը՝ Սիսիանի նախկին քաղաքապետ 85 տարեկան Լավրենտ Սարգսյանը գտնվում է բժշկական կենտրոնում՝ առողջական լրջագույն խնդիրներով:

Պատկերացրեք մեզ մոտ մարդասիրության ինչպիսի ճգնաժամ կա, որ այս միջնորդության դեմ առարկեցին դատախազները: Այս պայմաններում նշված միջնորդությունը մերժվել է»:

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իրավունք ունի երրորդ ժամկետով առաջադրվելու, քանի որ 2020 թվականի իր պարտված ընտրությունները կեղծված էին։ «Ես կարծում եմ, որ իրավունք ունեմ կրկին առաջադրվելու, քանի որ ընտրությունները կեղծված էին։ Նրանք կեղծեցին ընտրությունները»,...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի  24-ի ցերեկը, 25-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:...

«Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև

«Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև

Ռուսաստանում Հանթեր Բայդենի գործի վերաբերյալ ենթադրյալ կեղծ տեղեկությունների մասին ապատեղեկատվության մեղադրանքները շրջվել են Արևմուտքի դեմ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական...

Հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»

Հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»

Գերմանիայի Բավարիա նահանգում գտնվող Ադոլֆ Հիտլերի նախկին Ալպյան հանգստավայրում՝ «Արծվի բույնում», հրդեհ է բռնկվել: Ռիա նովոստիի հաղորդմամբ հայտնել է Bild-ը։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալի և հետաքննում է, թե արդյոք նա կապ ունի հրդեհի հետ: Ուրբաթ օրը՝ տեղական...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր...