Դատական իշխանության նկատմամբ ապօրինի ճնշման հերթական փաստարկված դեպքը․ Կոչուբաև

Ապր 25, 2025

Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1780 որոշմամբ արձանագրեց մի հստակ և անհերքելի փաստ՝ Բարձրագույն դատական խորհուրդը ապօրին է դադարեցրել դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները: Այս մասին իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նա, մասնավորապես, նշել է. «Իրավական պետությունում, որտեղ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավական ուժ, դատավորի լիազորությունների դադարեցումը հինգ ձայնով, երբ ԲԴԽ-ն կազմված է տասը անդամից, Սահմանադրական դատարանի գնահատմամբ հանդիսանում է հանրային ծառայության անցնելու իրավունքի և դատավորի անկախության խախտում։

ՍԴ-ն հստակ արձանագրեց՝ նման որոշումների ընդունման ընթացակարգը լրջորեն վտանգում է դատավորի անկախությունը, քանի որ ապահովում է ոչ թե օրինական, այլ քաղքական կամայական միջամտություն դատական իշխանությանը։

Այսուհետ, նմանատիպ որոշումները, ՍԴ-ի որոշման համաձայն, կարող են ընդունվել միայն ԲԴԽ անդամների ընդհանուր թվի մեծամասնությամբ, այսինքն՝ առնվազն վեց ձայներով։ Հակառակ դեպքում, դրանք հակասում են Սահմանադրությանը։

Սա լուրջ ազդակ է. դատական համակարգը ճնշման և ապօրինի միջամտության թիրախում է։ Դատավորների նկատմամբ այսպես կոչված «կարգապահական վարույթները» ոչ միայն չեն բխում իրավունքի գերակայության սկզբունքից, այլև հանդիսանում են հատուկ միջոց՝ դատական իշխանության վրա վերահսկողություն հաստատելու նպատակով։

Ժամանակն է, որ դադարեցվի դատական իշխանության թիրախավորումը։ Սահմանադրական դատարանը հստակ շեշտեց՝ կատարվողը հակասում է Սահմանադրությանը, իսկ հետևանքները վտանգում են ոչ միայն դատավորների անկախությունը, այլև ամբողջ պետական կառավարման համակարգի իրավաչափությունը»։

Նմանատիպ նյութեր

Կարդինալները չեն կարողացել նոր Հռոմի պապ ընտրել

Կարդինալները չեն կարողացել նոր Հռոմի պապ ընտրել

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում գտնվող Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սև ծուխ էր դուրս գալիս կոնկլավում կարդինալների առաջին քվեարկությունից հետո։ Այսպիսով, նոր Հռոմի պապի փակ գաղտնի ընտրությունները, որոնք տևել են ավելի քան երեք ժամ, դեռևս արդյունք չեն տվել։ Վաղը...

Կրթվելը պետք է իրոք դարձնել նորաձև. Կոչուբաև

Կրթվելը պետք է իրոք դարձնել նորաձև. Կոչուբաև

«Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքները ընդդիմադիր պատգամավորների հասցեին ոչ միայն զարմացրեցին, այլ նաև պարզ ցույց տվեցին՝ Հայաստանում կառավարման համակարգն այլևս չի գործում իր էությամբ»,-գրում է իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ արձագանքելով այսօր ԱԺ-ում...

Ալեն Սիմոնյանը սպառնում է ընդդիմադիր կին պատգամավորին․ «Դուրս կշպրտեմ քեզ դահլիճից»

Ազգային ժողովում թեժ վիճաբանություն սկսվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև: Ալեն Սիմոնյանը սպառնաց ընդդիմադիր կին պատգամավորին․ «Դուրս կշպրտեմ քեզ...

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են հրադադարի խախտումների վերաբերյալ տվյալները. factor.am

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են հրադադարի խախտումների վերաբերյալ տվյալները. factor.am

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել հրադադարի ռեժիմի խախտումների համապատասխան տեղեկություններ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Գերատեսչությունից միաժամանակ հայտնել են, որ Բաքվից ևս Երևանին են...

Ձեր ոտքերից պտի կախեմ, հերիք ա… Փաշինյանը սպառնում է

Ձեր ոտքերից պտի կախեմ, հերիք ա… Փաշինյանը սպառնում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում, անդրադառնալով պատգամավոր Աննա Գրիգորյանի դիտարկումներին, հունից դուրս եկավ, և ԱԺ ամբիոնից հեռանալուց հետո էլ շարունակում էր բորբոքված խոսել։ «Ձեններդ կտրեք, ներվերս չուտեք, վեր ընկեք տեղներդ, համբալներ, ձեր ոտքերից պտի կախեմ,...