Դա ազատ կամքի արտահայտում չէր, Բաքվի կողմից պարտադրված նախապայման էր. Հայ Դատի խորհուրդը՝ ԵԱՀԿ Մինսկի լուծարման մասին

1 Սեպտեմբերի, 2025

Այսօր ԵԱՀԿ նախարարական խորհուրդը «լուռ ընթացակարգով» որոշում է ընդունել լուծարել ԵԱՀԿ Մինսկի կառույցները և դադարեցնել դրանց ֆինանսական միջոցները։ Այս որոշումը հաջորդել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների 2025թ․ օգոստոսի 8-ի համատեղ դիմումին, որը տարածվեց օգոստոսի 11-ին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ Դատի կենտրոնական խորհուրդը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.«Այս «համատեղ դիմումը» ազատ կամքի արտահայտում չէր։ Դա Ադրբեջանի կողմից պարտադրված նախապայմաններից մեկն էր՝ այսպես կոչված «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար, որը վերջնական տեսքի էր բերվել 2025թ․ մարտին և հրապարակվել օգոստոսի 11-ին, սակայն մինչ այժմ չի ստորագրվել Ադրբեջանի՝ մշտապես աճող պահանջների պատճառով, ներառյալ՝ Հայաստանին Սահմանադրությունը փոխելու հարկադրանքը։ Հայաստանը համաձայնել է այդ «համատեղ դիմումին» ուժի և դրա սպառնալիքի կիրառման պայմաններում, ինչի հետևանքով այն, միջազգային իրավունքի համաձայն, համարվում է անվավեր։

Հայաստանի կառավարության՝ Ադրբեջանին անընդհատ զիջելու քաղաքականությունը՝ պայմանավորված իշխանությունը պահպանելու ցանկությամբ, չի ծառայում հայոց պետության և ազգային շահերին և լուրջ հարված է հասցնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ 2021թ․ իշխանության գալով՝ այս կառավարությունը խոստացել էր տարբեր ուղի, Ազգային ժողովին ներկայացնելով մի ծրագիր, որն այժմ իրականացվողի ճիշտ հակառակն էր։

Ադրբեջան-Հայաստան «համատեղ դիմումը» ընդունելով՝ ԵԱՀԿ-ն լեգիտիմացնում է ուժի կիրառումը որպես վեճերի կարգավորման միջոց։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2023թ․ սեպտեմբեր-հոկտեմբերին իրականացրեց Արցախի էթնիկ զտում՝ 120,000 հայերի վտարելով իրենց հայրենի հողերից՝ շրջափակման, պաշարման և խաղաղ բնակչության դեմ զինված հարձակման միջոցով։ Այս գործողությունները, որոնք լայնորեն փաստագրված և հաստատված են, համաձայն միջազգային իրավունքի, համարվում են հանցագործություններ։

1992թ․ԵԱՀ(Խ)Կ Մինսկի խմբի ստեղծման համար հիմք հանդիսացած խնդիրը՝ Արցախի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, մինչ օրս մնում է չլուծված։ Ադրբեջանի 2020 և 2023 թվականների պատերազմներն ու շարունակվող ցեղասպանական քայլերը ստիպեցին ավելի քան 150,000 հայերի լքել իրենց բնակավայրերը, բայց չվերացրին խնդիրը։ Ընդհակառակը, Արցախի ժողովուրդը շարունակում է զրկված մնալ իր ամենտարրական իրավունքներից։

ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության այս հարցերով չզբաղվելը կլինի լուրջ սխալ։ Երկարատև խաղաղությունը պահանջում է սկզբունքներ՝ միջազգային իրավունք, արդարություն և դիվանագիտություն, այլ ոչ թե հարկադրանք։ Դրա առանցքային բաղադրիչը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ապահով և արժանապատիվ վերադարձի իրավունքն է, որը հաստատվել է Արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ նոյեմբերի 17-ի որոշմամբ։ Ոչ պակաս հրատապ է նաև Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը և մշակութային ժառանգության պաշտպանությունը։

Թեպետ ԵԱՀԿ Մինսկի խումբը այլևս չի գործում, այն մարմնավորած սկզբունքը՝ իսկական բազմակողմանիություն և միջազգային միջնորդություն, մնում է անփոխարինելի։ Այժմ դրա մերժումը վտանգավոր ուղերձ է՝ որ վեճերը որոշում է ոչ թե օրենքը, այլ ուժը։ Նման նախադեպը միայն կխթանի բռնության նոր հոլովույթներ և կխարխլի խաղաղության ու անվտանգության հիմքերը։

«Թշնամանքի էջը փակելը», ինչպես հայտարարվել էր Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագրում, չի կարող իրականացվել պարտադրված լռությամբ։ Այն պահանջում է ճշմարտություն, արդարություն և հաշտեցում։ Զոհերը պետք է լսվեն, տառապանքը պետք է ճանաչվի, իսկ արդարությունը պետք է ապահովվի։

Ուստի մենք ԵԱՀԿ-ին և միջազգային լայն հանրությանը կոչ ենք անում շարունակել ներգրավվածությունը, հավատարիմ մնալ մարդու իրավունքներին և իրենց մարդասիրական առաքելություններին ու գործուն քայլեր ձեռնարկել բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության, գերիների ազատ արձակման և մշակութային ժառանգության պահպանման համար։ Միայն հետևողական, անաչառ և սկզբունքային ներգրավվածությամբ կարելի է ապահովել Արցախի ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը և հնարավոր դարձնել իրական ու կայուն խաղաղությունը Հարավային Կովկասում։

 

Նմանատիպ նյութեր

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա նշել է, որ Օմանը կիսում է Թեհրանի դիրքորոշումը՝ Հորմուզի նեղուցը Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի դրույթների հիման վրա կառավարելու...

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել TVP World-ով հեռարձակված հանրապետության մասին քննադատական ​​ռեպորտաժի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի...

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանի Իմերեթի նահանգում ուժեղ անձրևներից հետո տներ, ճանապարհներ և կամուրջներ են վնասվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։ Հաղորդվում է, որ Բագդաթիի մունիցիպալիտետում ջուրը դուրս է եկել ափերից՝ վնասելով...

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ կապված իշխանությունների կողմից ճնշման հետ։ Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի համակարգող, Ռուսաստանի Պետական ​​դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Մոսկվայի պատրիարքարանի...

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զորահավաքի ծրագրեր չկան, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բավարար թվով պայմանագրային զինծառայողներ...