Չկա ավելի արդար բան, քան երբ փոսն է ընկնում փոս փորողը. Ռուբեն Մելիքյան

29 Ապրիլի, 2025

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է.

«Հայկ Սանոյան անունով մեկը կա։ 2022-2024 թվականներին արդարադատության նախարարությունում էն վարչության պետն էր, որը դատավորներին գործից հանելու միջնորդություններ էր մշակում կարենանդրեասյանական ԲԴԽ ուղարկելու համար։ Շատերին՝ ակնհայտ քաղաքական պատճառներով։ Նույնիսկ ՄԻԵԴ որոշում կա, որը արձանագրում է դատավորի ազատման ոչ իրավաչափ լինելը։

Ու այդ քաղաքական գործընթացին «իրավական փաթեթավորում» էր տալիս նշված Սանոյանը՝ որպես վարչության պետ։ Այլ կերպ ասած՝ հլու-հնազանդ ծառայում էր ռեժիմին։ Ու դրա համար «պարգևատրվում է» նույն նախարարության ինչ-որ կրթական կառույցի ղեկավարի պաշտոնով։ Թե նշված անձը ինչ կապ ունի կրթության հետ՝ չգիտեմ։

Ու ինչ է տեղի ունենում այսօ՞ր։ Այսօր նոր նախարար Սրբուհի Գալյանը սրան բռնում-գործից ազատում է։ Սա էլ՝ մե շուխուր, մե լաց ու կոծ։ Թե բա՝ ապօրինի են ինձ ազատել գործից։ Թե բա՝ պայքարելու եմ մինչև վերջ (սքրինը՝ մեկնաբանությունում):

Ես իրականում չգիտեմ, թե սրան գործից ազատելու մասին Սրբուհու հրամանը օրինական է, թե ոչ, բայց որ 100% արդար է՝ դա գիտեմ հաստատ։

Ու մի բան էլ հավելեմ։ Մեեծ հույս ունեմ, որ որևէ ընդդիմադիր լրատվամիջոց էս տղայի «պայքարը» չի ներկայացնի դրական լույսի ներքո։ Ո՛չ, նա հաստատ հայկական Չե Գեվարան չի։

ՀԳ. Չկա ավելի արդար բան, քան երբ փոսն է ընկնում փոս փորողը։ Հուսով եմ՝ շատերը դաս կքաղեն։ Ա՛յ իրական կրթությունը սա՛ է։

ՀԳ-2. Արտուշ Գաբրիելյանի թեման էլ որ գումարենք՝ ապրիլի 29-ը կարող ենք հռչակալ «փոս փորողների հանդեպ տիեզերական արդարության օր»։

Նմանատիպ նյութեր

Բանտից մինչև Բրազիլիայի նախագահի պաշտոնում վերընտրվելը․ Լուլա դա Սիլվայի քաղաքական ուղին

Բանտից մինչև Բրազիլիայի նախագահի պաշտոնում վերընտրվելը․ Լուլա դա Սիլվայի քաղաքական ուղին

Բրազիլիայի գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում և վերընտրվել պետության ղեկավարի պաշտոնում։ Այդ մասին վկայում են Բարձրագույն ընտրական դատարանի (կատարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթները)...

Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում․ թյուրքագետ

Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում․ թյուրքագետ

Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում։ Գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ «Թուրք-ադրբեջանական «լարվածության» մասին․ Անցնող տասնամյակների ընթացքում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը լիարժեք կերպով յուրացրել է...

Վուչիչն ընդունել է իր պարտությունը․ երեկ Սերբիայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվել

Վուչիչն ընդունել է իր պարտությունը․ երեկ Սերբիայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվել

Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչն ընդունել է իր պարտությունը՝ հոկտեմբերի 25-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում։ «Մենք դեռ վերջնական արդյունքներ չունենք։ Մեր ունեցած տվյալների հիման վրա ակնհայտ է, որ պարտվել ենք այս ընտրություններում։...

«Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել է ձյան շերտում․ ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր

«Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել է ձյան շերտում․ ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 14։16-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին ավտոբուսն արգելափակվել է ձյան շերտում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի...

Ըստ նախնական հաշվարկի՝ Ստեփանավանում առաջատար է «Գործարար» կուսակցությունը

Ըստ նախնական հաշվարկի՝ Ստեփանավանում առաջատար է «Գործարար» կուսակցությունը

Ըստ նախնական արդյունքների՝ Ստեփանավան համայնքում ընտրությանը մասնակցած 13 300 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արայիկ Ներսիսյանի գլխավորությամբ, ստանում է 4 681 ձայն կամ քվեների 35,2%-ը։ Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։...