Չի կարող Փաշիզադեի և Փաշինյանի հարձակումները Մայր աթոռի նկատմամբ լինել պատահականություն․ Քրիստինե Վարդանյան

4 Հունիսի, 2025

Չի կարող Փաշիզադեի և Փաշինյանի հարձակումները ու թիրախավորումը Մայր աթոռի նկատմամբ լինել պատահականություն, չի կարող դա ուղղակի համընկնում լինել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Իրականության մեջ բազմաթիվ անգամներ, այդ թվում և առաջին հերթին այն պատգամավորները, ովքեր առիթ ունեցել են ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթին, ահազանգել ենք, որ Հայաստանում տեղի է ունենում ապազգայնացման դենացիոնալիզացիայի ծրագիր և Ադրբեջանի պահանջով այդ պայմանագրում ամրագրվել է կետ, որով պարտավորվել են ռևանշիզմի դեմ պայքար իրականացնել, այսինքն բոլոր նրանց դեմ, ովքեր պայքարում են հայկական շահերի, հայկական իրավունքների համար։

Փաստացի պայմանագիրը, որը համաձայնեցրել են, ուժի մեջ է մտել առանց ստորագրման, մենք երկու դրվագով առնվազն դա տեսնում ենք։ Դա տեսնում ենք եկեղեցու նկատմամբ այս արշավով ու թիրախավորումով, երկրորդ կետը այն է, որ Փաշինյանն էլ հայտարարեց Ալիևն էլ, որ երրորդ երկրի ուժեր չպիտի տեղակայվեն սահմանին։ Անցած տարի Մեղրիից դուրս բերեցին ռուսական զորքերը, այսինքն պայմանագիրը դեռ չեն ստորագրել, բայց պայմանագիր մեջ ամրագրված կետերը Փաշինյանը իրականցնում է»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների 0% մաքսատուրքով քվոտայի մնացորդը 862 է

Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների 0% մաքսատուրքով քվոտայի մնացորդը 862 է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ....

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Պուտինի հետ շատ հաջող զրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Պուտինի հետ շատ հաջող զրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույցի մասին։ Թրամփը հայտարարել է Ռուսաստանից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիքի մեծածավալ մատակարարումների վերաբերյալ համաձայնագրի մասին։ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանը...

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

«Կայացավ ՀՀ Ազգային ժողովի 9-րդ գումարման 2-րդ նստաշրջանի հերթական նիստը»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, շարունակելոբվ «Նիստի օրակարգում՝ ընդամենը երկու հարց. Առաջինը՝ իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ տարվող...

Այս տարի էլ Նոբելյան մրցանակը Թրամփին չշնորհվեց

Այս տարի էլ Նոբելյան մրցանակը Թրամփին չշնորհվեց

2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին: Այս մասին հայտնել են Նոբելյան կոմիտեից: «Նորվեգական Նոբելյան կոմիտեն որոշել է 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին՝ «խաղաղության և միջազգային...

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է

Այսօր Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նշանակված դատական նիստը հետաձգվել է՝ տնային կալանքի տակ գտնվող Արեգնազ Մանուկյանին դատարան չներկայացնելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։ «Նիստի ընթացքում ձեռնարկվել են Արեգնազ...