Չի եղել նման դեպք, որ ՀՀ պետբյուջեի հաշվին թուրք լրագրողներ գան Հայաստան ու հետո էլ ծաղրեն Հայաստանը․ Գեղամ Մանուկյան

19/03/2025 21:58

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» այսօր ուշագրավ փաստաթղթեր է հրապարկել օրերս մեծ աղմուկ հանած թուրք լրագրողների՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին Հայաստան կատարած այցի վերաբերյալ։
Ու այսպես. պարզվում է՝
բազմամիլիոնանոց ծախսերով այցը նախատեսվել է դեռ 2024 թ.-ի դեկտեմբերին, պետական ֆինանսավորմամբ գործող Օրբելի կենտրոնի միջազգային համաժողովին մասնակցելու համար։ Սակայն այդպես էլ այն չի կայացել, ու թուրք լրագրողները չեն ժամանել։
Հրավերներում խոսք չի եղել հատուկ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույց կազմակերպելու մասին, այլ ընդհանրական պաշտոնյաների հետ հանդիպումների մասին է խոսք գնացել։
Թերեւս թուրքական կողմին չի հետաքրքրել Հայաստանի ներքին լսարանին կերակրող ինչ-որ ձեւական հավաքին մասնակցելը։ Նրանց թիրախը եղել է Նիկոլ Փաշինյանը ու հատկապես Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դրա քաղաքական բովանդակության հարցում պաշտոնական Երեւանից ուրացման հայտարարություն կորզելը, որն էլ ի վերջո օրերս ստացան։
Հիմա այդ այցի ու լուսաբանման աննախադեպության հարցով, որի մասին մի քանի օր խոսում են կառավարության ներկայացուցիչները։ Իրոք այն աննախադեպ է եղել, բայց այլ պատճառներով.
ՀՀ անկախ պետականության պատմության մեջ չի եղել երկրորդ նման դեպք, որ ՀՀ պետական բյուջեի հաշվին թուրք լրագրողներ գան Հայաստան, հարկատուների հաշվին պտտվեն, ապրեն Երեւանի ամենաթանկ հյուրանոցներից մեկում, ու հետո էլ ծաղրեն Հայաստանը։
Անգամ 2009-2014 թվականների ֆուտբոլային դիվանագիտության օրերին, երբ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը անհամեմատ մեծ էր Երեւանում, իշխանական աշխատասենյակներում որեւէ մեկի մտքով չանցավ հայ հարկատուների հաշվին թուրք լրագրողներ հրավիրել։
Աննախադեպ է, որ թուրք հայտնի հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը հարցազրույց վերցնի ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյայից ու դրանից հետո նրան ծաղրի՝ մեջբերելով Ադրբեջանի ղեկավարի արտահայտությունները։
Իշխանությունները հպարտանում են, թե այդքան մեծ ծավալի հոդված չի տպագրվել Հայաստանի մասին։ Իրենց անգիտության հետեւանքն է այս պնդումը։ Հիշատակածս ֆուտբոլային դիվանագիտության օրերին ծովածավալ էին այդ հրապարկումները։
2000-ականներին, հատկապես Հայոց Ցեղասպանության 90-րդ տարելից օրերին, աշխարհի տարբեր խորհրդարաններում Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւերի ընդունման տարիներին անպակաս էին այդ հրապարկումները։ Բայց մի մեծ տարբերություն. այդ շրջանում հոդվածները վերնագրվում էին «Հայկական ցունամի», ու աղմուկը այն մասին էր, թե Թուրքիան չի կարողանում դիմագրավել հայկական ճնշումներին միջազգային հարթակներում, հիմա արդեն նրանք խոսում են ադրբեջանցիների Երեւան վերադառնալու անհրաժեշտության մասին։
Հայաստանի իշխանական այս աննախադեպության սիրահարները թերեւս իրական կրթվելու կարիք ունեն, որ տեղեկանան՝ առանց ՀՀ բյուջեի գումարների, հրավերների, խնդրագրերի Հայաստանում այն տարիներին այցերով են եղել թուրքական մասս մեդիայի ամենախոշոր ներկայացուցիչները՝ Մահմեդ Ալի Բիրանդը, Սամի Քոհենը, Յալըմ Էրալփը, Ջան Դյունդարը, CNN Turk հեռուստաընկերության այն օրերի գլխավոր խմբագիր Ֆերհաթ Բորաթավը, որն, ի տարբերություն իր ներկայիս պաշտոնակցի, անպարկեշտ չի պահել իրեն Հայաստանի նկատմամբ։
Այսպիսի տարբերություն այս իշխանությունների «իրական Հայաստանի» ու իրոք
իրական Հայաստանի միջեւ։
ԻԱԿ հրապարակած նյութերի հղումը՝ ստորև:
Վանաձորի ոստիկանները մտածել են, եթե պատգամավորների նկատմամբ են բռնություն կիրառում ու անպատիժ մնում, ուրեմն իրենց էլ է կարելի. Լևոն Քոչարյան

2018-2024 թվականներին ոստիկանների կողմից խոշտանգման 1100-ից ավելի դեպք է արձանագրվել, 1100–ից ավելի քրեական վարույթ կա, և դրանցից ընդամնեը 20-ն է դատարան գնացել մեղադրական եզրակացությամբ։ Այս մասին ՀՀ Քննչական կոմիտեի մոտ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ...

Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ  տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո կապ է հաստատել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Զելենսկու հետ 1 ժամ զրուցելուց հետո Թրամփը հայտարարել է, որ առաջընթաց է տեսնում ուկրաինական հակամարտության...

ՊՆ-ն հերթական հերքումն է տարածել

ՊՆ-ն հերթական հերքումն է տարածել

ՀՀ ՊՆ հաղորդագրություն է տարածել․ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 14։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։...

Ադրբեջանը համաձայնագիր էլ չի ստորագրելու․ Վարուժան Գեղամյան

Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․ «Դժվար չէ ենթադրել, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» դարձել է «խաղաղության համաձայնագիր» նորից Ադրբեջանի պահանջով։ Բայց ավելի էականն այն է, որ Ադրբեջանը համաձայնագիր էլ չի ստորագրելու,...

ՌԴ զինված ուժերը Կուրսկն ազատում են ուկրաինական զինուժից․ Պուտին

Ռուսաստանի զինված ուժերը Կուրսկի շրջանի սահմանամերձ շրջաններում ավարտում են Ուկրաինայի զինուժի լիակատար ջախջախումը: Ինչպես փոխանցում է Коммерсант-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գլխավոր դատախազության ընդլայնված նիստում։ «Մեր զորքերը վերջերս...

Տղայիս իմ աչքի առաջ դաժանորեն ծեծել են, ձեռքերն ու ոտքերը կապել քացով խփում էին գլխին․ ակցիայի մասնակից

Տղայիս իմ աչքի առաջ ոստիկանները դաժանորեն ծեծել են․ ձեռքերն ու ոտքերը կապել՝ քացով խփում էին գլխին։ Այս մասին ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ծեծված տղայի մայրը։ Նրա խոսքով՝ տղային ուզում են...

Բաժնի պետն ասումա դու պրիզնատ արի, ես քեզ ստեղից չոր դուրս կհանեմ․ արցախցի ծեծված երիտասարդ

Արցախցի Տիգրան Ուլաբաբյանը լրագրողներին պատմեց, թե ինչպես են Վանաձորի ոստիկանության բաժնում իրեն ծեծի ենթարկել և խոշտանգել․ «Ասացին՝ գողություն է եղել ու այդ գողությունը դու ես կազմակերպել, թե «նավոդկեն» դու ես տվել։ Նայում...

«Խաղաղության» կոչվող թուղթը հայ ժողովրդի համար ինքնասպանական, միակողմանի վերջնագիր է. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․ «Որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին իրավունք  չի տվել արցախահայությանը զրկել հազարամյակների բնօրրանից և դատարկված Արցախը նվիրել ագրեսորին։ Նիկոլ Փաշինյանն իրավասություն և համարժեք լեգիտիմություն չունի հայ ժողովրդի...

Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի․ Փաշինյան

Իմ հանձնարարականը ՊՆ-ին հստակ է՝ հրшդшդшրի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Այս մասին գրել է վարչապետ Փաշինյանը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի...