Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան

4 Մայիսի, 2026

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով քաղաքական հետապնդման պատճառով գտնվում է  կալանավայրում,  ծավալուն աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության մասին:

«Սրբազան պայքարի» էջում նախաբանից հատված է հրապարակվել.

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ուստի առեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք հետ մղել չարին չար օրում և ամեն բան կատարելուց հետո հաստատուն մնալ» (Եփես Զ:13)

Այսօր պատերազմի և խաղաղության թեման հասկանալի պատճառներով դարձել է առաջնային, ավելի ճիշտ` գերառաջնային: Այս շատ բնական թեման հանկարծ ապոկալիպտիկ նշանակություն է ստացել մեր կյանքում:

Իսկ ինչո՞ւ է այսօր այն դարձել գերառաջնային, չէ՞ որ «խաղաղություն է հաստատված, այլևս «խաղաղություն է»: Շատ պարզ պատճառով. իշխող խմբակը, տապալած լինելով իր բոլոր խոստումները, այժմ էլ փորձում է իրեն հատուկ խաբեությամբ ու ստով «քվեներ» գողանալ` հանրությանը վախեցնելով պատերազմով կամ դրա բերած արհավիրքով (սա մեկ անգամ արդեն լսել ենք Ոսկեպար-Կիրանցում, երբ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը պատերազմով սպառնում էր իրեն իսկ ընտրած ժողովրդին):

Սա շատ ընդունված փորձառություն է (practice) հատկապես կաղացող, թույլ կամ բռնապետական իշխանություն ունեցող երկրներում, երբ վախի մթնոլորտի ձևավորմամբ փորձ է արվում կառավարել և վերահսկել հասարակական տրամադրությունները` հուսահատեցնել և մղել հարմարվելու այն իրականության հետ, որ հենց տվյալ իշխանությունն է ստեղծել:

Այսպիսի վարչախմբին հատուկ է թե’ ներքին, և թե’ արտաքին թշնամու ահռելիության և սեփական ժողովրդի անզորության արհեստական կերպարի ստեղծումը` բնականաբար միևնույն ժամանակ հանդես գալով որպես այս անզորության «միակ պաշտպանը» և խաղաղության «միակ գրավականը»: Մեր դեպքում կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը հավակնում է ասել «խաղաղությունը ես եմ»:

Թե ինչ է ասում այսօրվա չարիքի խմբակը, ամբողջությամբ պարզ է. փորձում է իր իսկ պատճառած պատմական ողբերգությունը ներկայացնել որպես պատմական նվաճում, պատմական ամոթն ու խայտառակությունը` պատմական հերոսություն, պատմական ձախողումը` պատմական անհրաժեշտություն և հաջողություն, պատմական ստրկամտությունը` պատմական ազատագրում, պատմական սուտն ու կեղծիքը` պատմական ճշմարտություն և արդարություն, և վերջապես պատմական պարտությունը` պատմական հաղթանակ:

Ինչպես նշեցի, իրենց հետ ամեն ինչ առավել քան պարզ է, քանի որ «նրանց ոտքերը դեպի չարն են ընթանում… նրանք չճանաչեցին խաղաղության ճանապարհը ու նրանց ուղիներում արդարություն չկա, որովհետև նրանց շավիղները, որով ընթանում են, խոտորված են, և նրանք խաղաղությունը չեն ճանաչում» (Ես. 59:7-8), և քանի որ «ամբարիշտներն ու անօրենություն գործողները իրենց ընկերների հետ խաղաղության մասին են խոսում, բայց սրտերում չարություն է» (Սաղմ. 27:3)

Ես կփորձեմ որքան հնարավոր է համառոտ կերպով անդրադառնալ սուրբգրային ընկալմանը և հոգևոր փորձառությանը խաղաղության, պատերազմի, ինչպես նաև նահատակության մասին` որպես էութենական և գոյաբանական (օնթոլոգիական) իմաստով հիմքը և բացարձակ ճշմարտությունը սույն կարևոր թեմաների:

Շարունակելի…»։

Նմանատիպ նյութեր

Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»

Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»

Այսօր՝ օգոստոսի 30-ին, եղանակի անձրևային լինելու հետևանքով կրկին անանցանելի է դարձել Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորերի խցանման պատճառով ավտոմեքենաներ են մնացել ջրի մեջ, մի քանիսն էլ...

Փաշինյանի հետ յուրաքանչյուր շփում կարևոր է, բայց մենք չենք կարող հայ լինել ավելի, քան իրենք․ Պեսկով

Փաշինյանի հետ յուրաքանչյուր շփում կարևոր է, բայց մենք չենք կարող հայ լինել ավելի, քան իրենք․ Պեսկով

Փաշինյանի հետ յուրաքանչյուր բարձր մակարդակի շփում կարևոր է։ Պուտինը հանդիպման ժամանակ կփոխանցի Ռուսաստանի դիրքորոշումը, բայց մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պոսկոցը, հաղորդում  է ՏԱՍՍ...

Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան

Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրային հեռուստաընկերություն, Դո՛ւք պարտավոր եք ծառայել հանրային շահին, այլ ոչ թե դառնալ ՔՊ-ի էժանագին պրոպագանդայի մաս… Քոչարյանի կալանավորումից հետո իմ մոտ համոզմունք է ձևավորվում, որ...

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ։ Այդ մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից «Օգոստոսի 30-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց...

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ կողաշրջվել է ավելի քան 270 մարդ տեղափոխող ուղևորատար նավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։ Kibris Postati-ն հաղորդում է, որ Filo Denizcilik նավի վրա կա 259 ուղևոր և անձնակազմի ութ անդամ։ Միջադեպը տեղի է ունեցել...